IB World School
О нас Menu
Поступление Расписание Контакты Онлайн школа
О нас
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека Поступление Расписание Контакты Онлайн школа
RU
AM EN
Вход login_arrow
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека
Забыл
О школе News
×

Забыли пароль? Наш административный отдел с радостью поможет вам — пожалуйста, свяжитесь с ними.

Новости

22-я Международная Жаутыковская олимпиада
21.01.2026

22-я Международная Жаутыковская олимпиада

Юные квантовцы, следуя красивой традиции, заложенной много лет назад, и в этом году начинают его с побед — пополняя свой...

ՔՎԱՆՏԱԿԱՆՆ ԸՆՏՐԵԼ Է ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ․․․

19.07.2020
«Քվանտ» վարժարանի ուսուցիչները ոչ մի րոպե պարապ չեն մնում, նույնիսկ արձակուրդի ժամանակահատվածն արդյունավետ են օգտագործում՝ հարստացնելով իրենց մեթոդական զինանոցը։ Դրա վառ վկայություններից է նաև վերջերս կայացած մի միջոցառում։ Վարժարանի պատմության ամբիոնի վարիչ Միքայել Մալխասյանի նախաձեռնությամբ հիմք դրվեց մի արդյունավետ համագործակցության․ կազմակերպվեց սեմինար-քննարկում՝ «Ակտիվ ուսուցումը շրջված լսարանում» թեմայով։ Այն վարում էր ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի դոցենտ, Գրացի համալսարանի (Ավստրիա) հրավիրյալ պրոֆեսոր, «Գազպրոմ Արմենիա» ընկերության ուսումնական համալիրի տարրական դպրոցի համակարգող, մանկավարժական գիտությունների թեկնածու Աննա Ալեքսանյանը։ Քննարկմանը մասնակցում էին վարժարանի տարբեր առարկայական ամբիոնների մի շարք աշխատակիցներ։ Թեման վերաբերում էր ուսուցման գործընթացը արդյունավետ կազմակերպելու նորարարական մեթոդներին։ Առանցքում «Ակտիվ ուսուցումը շրջված լսարանում» մեթոդի առանձնահատկություններն էին։ Սեմինարի բանախոսը ներկայացրեց թեմային վերաբերող ընդգրկուն պրեզենտացիա՝ քննարկման գործուն մասնակից դարձնելով վարժարանի ուսուցիչներին, հաղորդակից լինելով նաև նրանց մեծ փորձին։ Սեմինարի ավարտին քննարկված թեմաների վերաբերյալ ընդգրկուն ելույթով հանդես եկավ վարժարանի ուսումնական մասի մեթոդական պատասխանատու Արաքս Սիմոնյանը։ Հեռավար քննարկումն ավարտվեց նմանատիպ միջոցառումներ հաճախ կազմակերպելու ակնկալիքով։
footer_logo
О нас
Поступление
Расписание
Онлайн школа

Свяжитесь с нами

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationЕреван, Багратуняц 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College