IB World School
О нас Menu
Поступление Расписание Контакты Онлайн школа
О нас
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека Поступление Расписание Контакты Онлайн школа
RU
AM EN
Вход login_arrow
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека
Забыл
О школе News
×

Забыли пароль? Наш административный отдел с радостью поможет вам — пожалуйста, свяжитесь с ними.

Новости

22-я Международная Жаутыковская олимпиада
21.01.2026

22-я Международная Жаутыковская олимпиада

Юные квантовцы, следуя красивой традиции, заложенной много лет назад, и в этом году начинают его с побед — пополняя свой...

Ա ՏԱՌԻ ԾՆՈՒՆԴԸ «ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ. ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԸ ԴԵՊԻ ԳԻՏԵԼԻՔԻ ԱՇԽԱՐՀ

27.10.2025
Ա ՏԱՌԻ  ԾՆՈՒՆԴԸ «ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ. ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԸ ԴԵՊԻ ԳԻՏԵԼԻՔԻ ԱՇԽԱՐՀ
«Քվանտ» վարժարանի բակում տոնական աշխուժություն էր։ Առաջին դասարանցիները՝ նոր ուսումնական ուղու ամենափոքր, բայց ամենախանդավառ մասնակիցները, կազմակերպել էին Ա տառի շնորհանդեսը։ Սա նրանց առաջին քայլն էր դեպի հայոց այբուբենը՝ դեպի հայոց լեզվի ու գրերի կախարդական և հրաշալի աշխարհը։
Մեծապես կարևորելով հայոց այբուբենի խորհուրդն ու նրա սքանչելի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի վեհ գործը՝ փոքրիկ քվանտականները հանդես եկան գեղեցիկ նախաձեռնությամբ. նախ՝ Այբբենարանի առաջին էջում միակամ փակցրին նկարը հանճարեղ հայի, որն իր բարի ժպիտով ամեն անգամ քաջալերելու է գիտելիքասեր փոքրիկներին: Ապա յուրահատուկ ֆլեշմոբ էին կազմակերպել․ վարժարանի բակում ձևավորել էին Ա տառը՝ հայ գրի խորհրդանիշը՝ միավորվելով չորս առաջին դասարաններով։ Այս կերպ նրանք ոչ միայն նշեցին իրենց առաջին ձեռքբերումը, այլև խորհրդանշեցին գիտելիքի ու լուսավոր ճանապարհի սկիզբը։
Ուսուցիչները հպարտությամբ հետևում էին, թե ինչպես է յուրաքանչյուր փոքրիկ իր տեղն զբաղեցնում մեծատառի ձևավորման մեջ՝ դառնալով հայ գրի խորհրդի կենդանի մասնիկ։
Ա տառի շնորհանդեսը «Քվանտ» վարժարանում դարձավ հուզիչ հիշողություն՝ առաջին դասարանցիների համար գիտելիքի տոնի սկիզբը։ Այն հիշարժան սկիզբ է՝ գիտելիքի ու ստեղծագործական ճանապարհի առաջին նշանը, որով փոքրիկ քվանտականները բացեցին հայոց այբուբենի դռները։ Հ. Լ.
Հ.Գ. Ստորև ներկայացնում ենք ֆլեշմոբի տեսահոլովակի հղումը՝
https://www.youtube.com/watch?v=V0Ec6DXf1q8


footer_logo
О нас
Поступление
Расписание
Онлайн школа

Свяжитесь с нами

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationЕреван, Багратуняц 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College