IB World School
О нас Menu
Поступление Расписание Контакты Онлайн школа
О нас
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека Поступление Расписание Контакты Онлайн школа
RU
AM EN
Вход login_arrow
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека
Забыл
О школе News
×

Забыли пароль? Наш административный отдел с радостью поможет вам — пожалуйста, свяжитесь с ними.

Новости

22-я Международная Жаутыковская олимпиада
21.01.2026

22-я Международная Жаутыковская олимпиада

Юные квантовцы, следуя красивой традиции, заложенной много лет назад, и в этом году начинают его с побед — пополняя свой...

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԵՔԻԱԹԻՑ ՄԻՆՉԵՎ ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԼԵՌՆԵՐ.

08.10.2025
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԵՔԻԱԹԻՑ ՄԻՆՉԵՎ ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԼԵՌՆԵՐ.

ՔՎԱՆՏԱԿԱՆ ՊԱՏԱՆԻՆԵՐԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Աշխարհը ճանաչելու լավագույն ձևը այն նվաճելն է։ Այս սկզբունքով առաջնորդվելով՝ «Քվանտ» վարժարանի մի խումբ պատանիներ այս անգամ կրթության դասական սահմաններից դուրս նոր հարթակ ընտրեցին զարգացման համար՝ համադրելով ուսումն ու ճանապարհորդությունը, տեսական գիտելիքն ու կենդանի փորձառությունը։

Այս ամառ վարժարանի մի խումբ սաներ խմբի ղեկավար, վարժարանի հասարակության հետ կապերի համակարգող Լ. Հակոբյանի գլխավորությամբ մասնակցեցին միջազգային յուրահատուկ ծրագրի, որը միավորեց կրթությունը, արվեստն ու մշակույթը՝ բացելով Եվրոպայի կրթական աշխարհը նրանց առջև։

Հուլիսի 14-24-ը քվանտականները հյուրընկալվեցին Ֆրանսիայում և Շվեյցարիայում՝ ձեռք բերելով նոր հմտություններ, նոր ընկերներ և անջնջելի հիշողություններ։ Յուրաքանչյուր օր նրանց համար դարձավ բացահայտում՝ լի լեզվական շփումներով, մշակութային հագեցած դրվագներով ու անձնական աճի պահերով։

Ճանապարհորդությունը սկսվեց Փարիզից՝ քաղաք, որտեղ յուրաքանչյուր փողոց արվեստ է շնչում։ Երեք օր շարունակ նրանք շրջեցին ֆրանսիական մայրաքաղաքի խորհրդանշական վայրերով՝ հիանալով Լուվրի անգին գոհարներով, Էյֆելյան աշտարակի վեհությամբ, Փարիզի Աստվածամոր տաճարի հնամյա շնչով։ Վերսալի պալատի շքեղությունը, Մոնմարտրի ռոմանտիկան, Դիորի թանգարանի նրբագեղությունը, իսկ ամենից շատ՝ Սենա գետի նավարկության հեքիաթային պահերը դարձան նրանց անջնջելի հիշողությունների մասը։

Ֆրանսիական եռօրյա հեքիաթը շարունակվեց Շվեյցարիայում։ Այստեղ զբոսաշրջային տուրերին զուգահեռ (Անսիի լճի նավարկություն, Ժնևի, Լոզանի, Մոնտրոյի և Վեվեի քաղաքային շրջայցեր, այցելություններ Օլիմպիական կոմիտեի թանգարան, ինչպես նաև Չարլի Չապլինի առանձնատուն ու թանգարան) սաները մասնակցեցին նաև անգլերենի խորացված դասընթացների։ Դասերն անցկացվում էին տեղի փորձառու մասնագետների կողմից, որոնք շեշտադրում էին հաղորդակցական հմտությունների զարգացումը՝ իրական միջավայրում լեզուն ապրեցնելով։

Ծրագրի ավարտին մասնակիցները արժանացան միջազգային սերտիֆիկատների։ Իսկ եզրափակիչ ակորդը դարձավ այցը ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակ՝ մի վայր, որտեղ կրթությունն ու համաշխարհային համագործակցությունը ձեռք ձեռքի տված են։ Քվանտական պատանիները այստեղ աչքի ընկան տարբեր առարկաներից ունեցած իրենց փայլուն գիտելիքներով և շլացրին գրասենյակի էքսկուրսավարներին:

Այս ծրագիրը ոչ միայն գիտելիքի ընդլայնում էր, այլև արժեքների կերտում, ծանոթություն եվրոպական մշակույթի և արվեստի գոհարներին, ընկերության և բարեկամության ամրապնդում, լեզվական ու հաղորդակցական կարողությունների կատարելագործում, ինքնուրույնության և նախաձեռնողականության զարգացում։ Դա ավելին էր, քան ուսումնական ճամփորդություն։ Դա մի յուրահատուկ դպրոց էր, կյանքի, փոխըմբռնման և բացահայտման դպրոց։

Հեքիաթային այս ծրագիրը իրականացվեց լեզուների «MultiLang» կենտրոնի հետ համագործակցությամբ (կենտրոնի համահիմնադիրներ՝ Անուշ Խաչատրյան, Ռուզաննա Գևորգյան)։ Կայացած այս համագործակցությունը խոստանում է դառնալ շարունակական և ավելի լայնածավալ նախաձեռնությունների սկիզբ։

Քվանտական պատանիներն ու նրանց ծնողները վստահ են՝ կրթական նմանատիպ փորձառությունները ձևավորում են աշխարհի հանդեպ բաց, նախաձեռնող, բազմակողմանի զարգացած անհատներ։ Իսկ այս ամառվա ճամփորդությունը՝ իր գիտելիքով, տպավորություններով ու ապրումներով, դեռ երկար կուղեկցի նրանց՝ հիշեցնելով, որ կրթությունը երբեմն սկսվում է հենց այնտեղ, որտեղ ավարտվում է դասարանը։                                        Հ. Լ.

 


footer_logo
О нас
Поступление
Расписание
Онлайн школа

Свяжитесь с нами

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationЕреван, Багратуняц 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College