IB World School
О нас Menu
Поступление Расписание Контакты Онлайн школа
О нас
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека Поступление Расписание Контакты Онлайн школа
RU
AM EN
Вход login_arrow
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека
Забыл
О школе News
×

Забыли пароль? Наш административный отдел с радостью поможет вам — пожалуйста, свяжитесь с ними.

Новости

22-я Международная Жаутыковская олимпиада
21.01.2026

22-я Международная Жаутыковская олимпиада

Юные квантовцы, следуя красивой традиции, заложенной много лет назад, и в этом году начинают его с побед — пополняя свой...

ՔՎԱՆՏԱԿԱՆ ԳՐՔԱՍԵՐՆԵՐԻ ԱԿՈՒՄԲՆ ԱՐԴԵՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է...

10.12.2018
ՔՎԱՆՏԱԿԱՆ ԳՐՔԱՍԵՐՆԵՐԻ ԱԿՈՒՄԲՆ ԱՐԴԵՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է...
Անհատի ձևավորման գործում «Քվանտ» վարժարանի ուսուցիչները մշտապես կարևորել են գրքի և գրականության դերը: Այդ ուղղությամբ պարբերաբար կատարվել և կատարվում են տարաբնույթ միջոցառումներ՝ հանդիպումներ գրողների հետ, գրքերի քննարկումներ... «Քվանտ» վարժարանի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Հ․ Սարգսյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց գրքի քննարկում, որը տեղի ունեցավ ս․թ․ նոյեմբերի 24-ին Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում։ Հանդիպման համար ընտրվել էր 20-րդ դարի հայ արձակի ինքնատիպ ներկայացուցիչներից մեկի՝ Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» ստեղծագործությունը։ Միջոցառման բացառիկությունն այն էր, որ մասնակիցների անմիջականությունը և անկաշկանդությունը ապահովելու համար գրքի քննարկումը կազմակերպվեց վարժարանից դուրս և մասնակցեցին ինչպես տարբեր դասարանների աշակերտները, այնպես էլ այլ առարկաներ դասավանդող, բայց գրքին ծանոթ ուսուցիչներ, ծնողներ․․․ Հենց սկզբից ծավալվեց անկեղծ ու անմիջական քննարկում, որի ընթացքում հետաքրքիր մեկնաբանություններ հնչեցին թե´ երեխաների, թե´ ուսուցիչների կողմից: Անդրադարձ կատարվեց վիպակում ներկայացված ժամանակաշրջանի առանձնահատկություններին, մարդկանց հոգեբանությանը: Խոսվեց նաև գլխավոր հերոսի մտորումների մասին, որոնք այնքան շատ ու արժեքավոր են, որ այսօրվա ընթերցողին էլ սովորեցնում են ապրել: Քննարկումը իրենց պատվելի ներկայությամբ արժևորել էին նաև Վարդգես Պետրոսյանի կինը՝ Էմմա Մակարյանը, դուստրը՝ Արմինե Պետրոսյանը: Արձակագրի կյանքի և ստեղծագործության վերաբերյալ իրենց կարևոր ու բացառիկ դիտարկումներով նրանք էլ ավելի ամբողջական դարձրին միջոցառումը: Հիանալի հնարավորություն կարճ ժամանակով կտրվելու առօրյա մրցավազքից և նավելու գրականության անեզր օվկիանում․․․ Հարկ ենք համարում արձանագրել, որ այս քննարկմամբ տրվեց քվանտական գրքասերների ակումբի աշխատանքների մեկնարկը: Այսուհետ քվանտականները հնարավորություն կունենան յուրաքանչյուր ամսվա ընթացքում կարդալու նախապես հայտարարված գիրքը և մասնակիցը դառնալու բացառիկ քննարկումների: Ակումբի շրջանակներում պարբերաբար քննարկումներ կծավալվեն նաև գրականությանը վերաբերող տարբեր խնդիրների վերաբերյալ:
footer_logo
О нас
Поступление
Расписание
Онлайн школа

Свяжитесь с нами

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationЕреван, Багратуняц 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College