IB World School
О нас Menu
Поступление Расписание Контакты Онлайн школа
О нас
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека Поступление Расписание Контакты Онлайн школа
RU
AM EN
Вход login_arrow
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека
Забыл
О школе News
×

Забыли пароль? Наш административный отдел с радостью поможет вам — пожалуйста, свяжитесь с ними.

Новости

22-я Международная Жаутыковская олимпиада
21.01.2026

22-я Международная Жаутыковская олимпиада

Юные квантовцы, следуя красивой традиции, заложенной много лет назад, и в этом году начинают его с побед — пополняя свой...

ԱԶՆԱՎՈՒՐՅԱՆ ՇՆՉՈՎ ՀԱՄԱԿՎԱԾ՝ ԱԶՆԱՎՈՒՐԱՑՎԱԾ․․․

21.11.2018
ԱԶՆԱՎՈՒՐՅԱՆ ՇՆՉՈՎ ՀԱՄԱԿՎԱԾ՝ ԱԶՆԱՎՈՒՐԱՑՎԱԾ․․․
Ս/թ հոկտեմբերի 29-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Քեզ համար, Ազնավուր» խորագրով համերգը՝ նվիրված լեգենդար հայի հիշատակին: Համերգին ներկա գտնվեցին «Քվանտ» վարժարանի 8-3 դասարանի աշակերտները դասղեկ Գոհար Սարգսյանի գլխավորությամբ։ Երեկոն բաց չթողեցին նաև աշակերտների՝ ազնավուրյան արվեստի սիրահար ծնողները։ Ազնավուրի սիրված երգերով հանդես եկան հայ էստրադային երգիչները։ Հատուկ համերգի համար հավաքվել էր 20 հոգուց բաղկացած երաժշտական կոլեկտիվ, որի մեջ ներառվել էին Հայաստանի սիմֆոնիկ և ջազային նվագախմբերի լավագույն երաժիշտներրը։ Հայտնի երգերը առաջին անգամ հնչեցին նաև հայերեն թարգմանությամբ: Համերգի սպասված հյուրը Վարդան Պետրոսյանն էր։ Հանդիսատեսը սիրված արտիստի վերադարձին երկար էր սպասել։ Լեփ-լեցուն դահլիճը հոտնկայս ծափահարություններով դիմավորեց նրան, ով ելույթ էր ունենալու 5 տարվա դադարից հետո։ Վարդան Պետրոսյանին բեմ հրավիրեց որդին՝ Հայկ Պետրոսյանը, ով համերգի գլխավոր կազմակերպիչն էր. «Իմ առաջին բեմելը եղել է 2006–ին, երբ հայրս ինձ բեմ հրավիրեց, և մենք միասին երգեցեինք Ազնավուրի երգերից մեկը և ահա, այսօր 12 տարի անց ես նույն մարդուն բեմ եմ հրավիրում` այդ երգը երգելու համար»։ Որպես երեկոյի հատուկ հյուր ելույթ ունեցավ նաև ֆրանսիացի երգիչ Ժերեմի Դելվերը, ով կատարեց Շառլ Ազնավուրի հոգեհանգստի ժամանակ հնչած «Հայկական վալս» ստեղծագործությունը: «Շատ հպարտ եմ, որ հնարավորություն ունեմ այսօր լինել այստեղ, ներկայացնել Ֆրանսիան այս բեմում»,- ելույթի ավարտին ասաց նա։ Համերգի ընթացքում ներկայացվեց Ազնավուրի կյանքը, ինչպես նաև նրա ստեղծագործական ուղին։ Որքան էլ երեկոն հարուստ էր հուզական պահերով, այդուհանդերձ, հանդիսատեսին միաժամանակ ուրախ համերգ էր սպասվում, ինչպես հենց ինքը` Ազնավուրն էր շատ ուրախ, զվարթ և հուզական։ Քվանտականները մեծ բավականություն ստացան շուրջ երեք ժամ տևողությամբ ազնավուրյան երեկոյից։ Բոլորը դահլիճից հեռացան մեծ տպավորություններով, փոքր-ինչ հուզված, էլ ավելի «ազնավուրացված»․․․
footer_logo
О нас
Поступление
Расписание
Онлайн школа

Свяжитесь с нами

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationЕреван, Багратуняц 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College