IB World School
О нас Menu
Поступление Расписание Контакты Онлайн школа
О нас
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека Поступление Расписание Контакты Онлайн школа
RU
AM EN
Вход login_arrow
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека
Забыл
О школе News
×

Забыли пароль? Наш административный отдел с радостью поможет вам — пожалуйста, свяжитесь с ними.

Новости

22-я Международная Жаутыковская олимпиада
21.01.2026

22-я Международная Жаутыковская олимпиада

Юные квантовцы, следуя красивой традиции, заложенной много лет назад, и в этом году начинают его с побед — пополняя свой...

ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԸ ՓԱՅԼՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ՄԵԾ ԲԵՄԵՐՈՒՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՐԺԱՆԻՈՐԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ

08.08.2025
ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԸ ՓԱՅԼՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ՄԵԾ ԲԵՄԵՐՈՒՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՐԺԱՆԻՈՐԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ
  «Քվանտ» վարժարանը մշտապես հպարտանում է իր սաների գիտական և ակադեմիական հաղթանակներով, սակայն մեր տաղանդաշատ աշակերտները հաստատում են, որ մարդկային ստեղծագործ ներուժը միևնույն ուժգնությամբ կարող է փայլել նաև արվեստի հարթակում։ Այս ճշմարտության հերթական վկայությունը Վահե Եիրիքյանի և Լոռի Շադույանի մասնակցությունն էր համաշխարհային մակարդակի երաժշտական իրադարձության՝ «Young Euro Classic» միջազգային փառատոնին։
   Հուլիսի 31-ից օգոստոսի 3-ը Բեռլինում կայացած փառատոնին իր բեմը հանձնեց աշխարհի լավագույն երիտասարդական նվագախմբերին, որոնց շարքում այս տարի իր հեղինակավոր տեղն ունեցավ Երևանի սիմֆոնիկ մանկապատանեկան նվագախումբը։ Մոտ 80 պատանի երաժիշտներից կազմված այս նվագախումբը Հայաստանի առաջին և կայուն գործունեություն ունեցող երիտասարդական սիմֆոնիկ միակ նվագախումբն է։ Այն ձևավորվել է խիստ մրցութային ընտրությամբ՝ ներառելով Հայաստանի տարբեր քաղաքներից ժամանած տաղանդների։
Մեր մեծագույն հպարտությունն այն է, որ այդ ընտրյալների թվում էին նաև «Քվանտ» վարժարանի տնտեսագիտական հոսքի 11-րդ դասարանի սովորող ջութակահար Վահե Եիրիքյանն ու ֆիզմաթ հոսքի 10-րդ դասարանի սովորող թավջութակահար Լոռի Շադոյանը։ Այս երկու պատանի երաժիշտներն իրենց նվիրվածությամբ ու վարպետությամբ արժանացել էին պատվավոր իրավունքին՝ ներկայացնելու Հայաստանը Բեռլինի համերգասրահի մեծ բեմում՝ հանդիսատեսի առջև, որը գնահատում է բարձր արվեստը։
   Վահեն՝ որպես ջութակահար, դեռ փոքր տարիքից ապրում է երաժշտությամբ։ «Իմ գործիքը իմ ուրախությունն է», — ասում է նա։ «Նվագախմբում տիրող մթնոլորտը բացառիկ է, և ես հպարտ եմ, որ դրա մի մասն եմ։ Թեպետ ապագայում մտադիր չեմ մասնագիտանալ երաժշտության մեջ, սակայն սրտանց ցանկանում եմ, որ մեր նվագախումբը շարունակի աճել և միջազգային ճանաչում ձեռք բերել»։
  Նման հարթակներում քվանտականների ներկայությունը պատահական չէ. դա բազմակողմանի զարգացած անհատների կրթական փիլիսոփայության տրամաբանական շարունակությունն է։ «Քվանտ» վարժարանը հավատում է, որ գիտական բարձրագույն արդյունքները և արվեստը ոչ միայն համատեղելի են, այլև հարստացնում են իրար։
Այս ելույթը ոչ միայն երկու տաղանդավոր պատանիների երաժշտական նվաճումն է, այլև վարժարանի մշակութային դեմքի գունեղ արտացոլումը միջազգային ասպարեզում։
Ջերմորեն շնորհավորում ենք երկու քվանտականներին և մաղթում նորանոր նվաճումներ կյանքի տարբեր ասպարեզներում:
        Հ. Լ.

footer_logo
О нас
Поступление
Расписание
Онлайн школа

Свяжитесь с нами

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationЕреван, Багратуняц 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College