IB World School
О нас Menu
Поступление Расписание Контакты Онлайн школа
О нас
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека Поступление Расписание Контакты Онлайн школа
RU
AM EN
Вход login_arrow
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека
Забыл
О школе News
×

Забыли пароль? Наш административный отдел с радостью поможет вам — пожалуйста, свяжитесь с ними.

Новости

22-я Международная Жаутыковская олимпиада
21.01.2026

22-я Международная Жаутыковская олимпиада

Юные квантовцы, следуя красивой традиции, заложенной много лет назад, и в этом году начинают его с побед — пополняя свой...

ՄԵԿ ԱՄՍՈՒՄ՝ ԵՐԿՈՒ ՄԵԴԱԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԲԵՐ ՀԱՐԹԱԿՆԵՐՈՒՄ. ՀԵՆՑ ԱՅՍՊԻՍԻՆ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄՐՑՈՒՆԱԿ ՔՎԱՆՏԱԿԱՆԸ

07.08.2025
ՄԵԿ ԱՄՍՈՒՄ՝ ԵՐԿՈՒ ՄԵԴԱԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԲԵՐ ՀԱՐԹԱԿՆԵՐՈՒՄ. ՀԵՆՑ ԱՅՍՊԻՍԻՆ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄՐՑՈՒՆԱԿ ՔՎԱՆՏԱԿԱՆԸ
   Հայաստանի կրթական ոլորտը, մասնավորապես «Քվանտ» վարժարանը հերթական փայլուն հաղթանակն է արձանագրում միջազգային հարթակում։ Վարժարանի՝ ՄԲ «Դիպլոմա» ծրագրի 11-րդ դասարանի սովորող Ալեքս Գրիգորյանը Բոլիվիայում կայացած ինֆորմատիկայի միջազգային 37-րդ օլիմպիադայից վերադարձել է բրոնզե մեդալով՝ կրկին հպարտության առիթ դառնալով ողջ կրթական համայնքի համար։ Ու սա միայն վերջին տպավորիչ էջն է Ալեքսի հաղթանակների տարեգրքում․ ընդամենը երկու շաբաթ առաջ նա բրոնզե մեդալի էր արժանացել նաև մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում։ Այսպիսով՝ Ալեքս Գրիգորյանը միջազգային կրկնակի հաղթանակով է պսակում ուսումնական տարին:

   Հուլիսի 27-ից օգոստոսի 3-ը Բոլիվիայի Սուկրե քաղաքում անցկացված ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադան ամենահեղինակավոր գիտամրցույթն է, որը այս տարի համախմբել էր 86 երկրի 334 լավագույն աշակերտների։ Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը չորս մասնակից։ ՀՀ պատվիրակության բոլոր ներկայացուցիչներն էլ արժանացել են բրոնզե մեդալների, իսկ Ալեքս Գրիգորյանի նվաճումը վկայում է ոչ միայն նրա անձնական բացառիկ ունակությունների, այլև ակադեմիական այն բարձր միջավայրի մասին, որում ձևավորվում է նրա ներուժը։

   Ինֆորմատիկայի օլիմպիադան անցկացվել է երկու փուլով՝ յուրաքանչյուր փուլում երեքական առաջադրանքով, որոնք պահանջել են ոչ միայն ծրագրավորման խորքային գիտելիքներ, այլև վերլուծական մտածողություն և ստեղծարար լուծումներ։ Մրցույթում հաջողելու համար մասնակիցները պետք է գրեթե կատարյալ կերպով համադրեին տեսական պատրաստվածությունն ու գործնական ճկունությունը։ Ալեքսը փայլել է այս բոլոր բաղադրիչներով՝ արժանանալով հեղինակավոր մրցանակին։

   Նշենք, որ Ալեքս Գրիգորյանը միջազգային օլիմպիական շարժման մեջ վաղուց հաստատուն և նկատելի ներկայություն ունի։ Այս տարվա հաղթանակներն արդեն փաստում են նրա գիտական հասունության, նպատակասլացության և հետեւողական աշխատանքի արդյունքը։ Ալեքսը ոչ միայն «Քվանտ» վարժարանի, այլև Հայաստանի պատանեկան գիտական ողջ ներուժի խորհրդանիշն է դարձել։

  Ջերմորեն շնորհավորում ենք Ալեքսին՝ մաղթելով նոր բարձունքներ, իսկ նրա այս ձեռքբերումները վստահորեն ներշնչում են մյուս աշակերտներին հավատալ իրենց ուժերին ու ձգտել գերազանցության։

                                                                                             Հ. Լ.

footer_logo
О нас
Поступление
Расписание
Онлайн школа

Свяжитесь с нами

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationЕреван, Багратуняц 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College