IB World School
О нас Menu
Поступление Расписание Контакты Онлайн школа
О нас
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека Поступление Расписание Контакты Онлайн школа
RU
AM EN
Вход login_arrow
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека
Забыл
О школе News
×

Забыли пароль? Наш административный отдел с радостью поможет вам — пожалуйста, свяжитесь с ними.

Новости

22-я Международная Жаутыковская олимпиада
21.01.2026

22-я Международная Жаутыковская олимпиада

Юные квантовцы, следуя красивой традиции, заложенной много лет назад, и в этом году начинают его с побед — пополняя свой...

«ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑԻՆ ՕԺՏՎԱԾ ՆՈՐ ՊԱՏԱՆԻՆԵՐ...

15.05.2024
«ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑԻՆ ՕԺՏՎԱԾ ՆՈՐ ՊԱՏԱՆԻՆԵՐ...

 «Քվանտ» վարժարանը, հավատարիմ իր կոչմանն ու առաքելությանը, արդեն 28-րդ տարին է՝ կազմակերպում և փայլուն իրականացնում է մի հիանալի նախաձեռնություն՝ մրցույթ մաթեմատիկա առարկայից։

     Գեղեցիկ ավանդույթի վերածված այդ նախաձեռնության նպատակը օժտված երեխաներ հայտնաբերելն ու նրանց հետագա ուսումը հովանավորելն է: Ամեն տարի այդ մրցույթին մասնակցում են 5-9-րդ դասարանների բազմաթիվ սովորողներ ինչպես մայրաքաղաք Երևանի, այնպես էլ հանրապետության տարբեր մարզերի հանրակրթական դպրոցներից: Ուրախալի է այն փաստը, որ վերջին տարիներին աննախադեպ մեծացել է թե´ մասնակիցների թիվը, թե´ աշխարհագրությունը։

    Այս տարի ևս տարբեր տարիքային խմբերի շուրջ 500 մասնակիցներից վերջին՝ բանավոր փուլ անցան լավագույն արդյունքներ արձանագրած սովորողները։ Առավելագույն միավորներ վաստակած 49 սովորող դարձան այս տարվա մրցույթի հաղթողներ: Այդպիսով նրանք իրավունք են ստանում արտոնյալ պայմաններով սովորելու վարժարանում, ինչպես նաև Միջազգային բակալավրիատի համակարգում և հետագայում համալրում են միջազգային օլիմպիադաներում բարձունքներ նվաճած քվանտականների շարքերը: Ուշագրավ է այն, որ հաղթողների շարքերում կան ոչ միայն վարժարանի, այլև ՀՀ տարբեր մարզերի մի շարք դպրոցների սովորողներ։

    Ոգևորիչ է նաև այն հանգամանքը, որ մրցույթի երկրորդ փուլ անցած, բայց չհաղթած պատանիները ևս ձեռնունայն չմնացին. նրանք ստացան վարժարանի կողմից կազմակերպվող հեռավար դպրոցին մասնակցելու զեղչի հնարավորություն:

    Խորապես հավատում ենք, որ մրցույթի հաղթողները ճիշտ կօգտագործեն իրենց տրված այս հիանալի հնարավորությունը և գիտելիքի ուժով կկարողանան նվաճել անգամ անհաղթահարելի բարձունքներ։

footer_logo
О нас
Поступление
Расписание
Онлайн школа

Свяжитесь с нами

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationЕреван, Багратуняц 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College