IB World School
О нас Menu
Поступление Расписание Контакты Онлайн школа
О нас
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека Поступление Расписание Контакты Онлайн школа
RU
AM EN
Вход login_arrow
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека
Забыл
О школе News
×

Забыли пароль? Наш административный отдел с радостью поможет вам — пожалуйста, свяжитесь с ними.

Новости

22-я Международная Жаутыковская олимпиада
21.01.2026

22-я Международная Жаутыковская олимпиада

Юные квантовцы, следуя красивой традиции, заложенной много лет назад, и в этом году начинают его с побед — пополняя свой...

ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾՆ ԱՐԴԵՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է...

09.04.2024
ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾՆ ԱՐԴԵՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է...
«Քվանտ» վարժարանում ձևավորված գեղեցիկ նախաձեռնություններից մեկի՝ փոքրիկ քվանտականների ձեռքով պատրաստված գրքերի՝ այս տարվա ցուցահանդես-վաճառքից գոյացած հասույթը նույնպես ծառայեց իր նպատակին: Այս տարի փոքրիկ քվանտականները պատրաստել էին շուրջ 500 գիրք։ Գրքերի վաճառքից գոյացած ողջ գումարին՝ 1 միլիոն վեց հարյուր հազար դրամ, գումարվեցին նաև մի բարեգործի տված 300.000 դրամը և վարժարանի տնօրենության կողմից տրված 100.000 դրամը: Ընդհանուր գումարը կազմեց 2.000 000 դրամ, որն այս տարի տրամադրվեց վարժարանի՝ Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղում գտնվող ուսումնամարզական կենտրոնին հարակից երկու գյուղերում (Մեղրաձոր, Աղավնաձոր) ապաստանած արցախցի տասը ընտանիքների՝ յուրաքանչյուրին 200.000-ական դրամ։ Կարևոր ենք համարում արձանագրել, որ նշված համայնքներում ապաստանած մեր հայրենակիցները քվանտականների ուշադրության կենտրոնում են և վերջին մի քանի նախաձեռնությունների շրջանակում ստացել են որոշակի աջակցություն: Բարեգործական ամենամյա այս նախաձեռնության իրականացմամբ ևս մեկ անգամ վերահաստատվում է բարեգործ քվանտականի բարի համբավը։ Գումարն այս անգամ ևս արցախցի մեր հայրենակիցներին փոխանցեցին վարժարանի տնօրենության, հիմնադիր դպրոցի և աշակերտական խորհրդի ներկայացուցիչներ: Ուզում ենք հավատալ, որ փոքրիկ քվանտականների այս կարևոր նախաձեռնությունը կծառայի իր նպատակին՝ փոքր-ինչ մեղմելով տունն ու հայրենիքը կորցրած մեր հայրենակիցների ցավը, հոգսը ու փայլուն օրինակ դառնալով նաև այլոց համար: Հ․Լ․
footer_logo
О нас
Поступление
Расписание
Онлайн школа

Свяжитесь с нами

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationЕреван, Багратуняц 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College