IB World School
О нас Menu
Поступление Расписание Контакты Онлайн школа
О нас
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека Поступление Расписание Контакты Онлайн школа
RU
AM EN
Вход login_arrow
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека
Забыл
О школе News
×

Забыли пароль? Наш административный отдел с радостью поможет вам — пожалуйста, свяжитесь с ними.

Новости

22-я Международная Жаутыковская олимпиада
21.01.2026

22-я Международная Жаутыковская олимпиада

Юные квантовцы, следуя красивой традиции, заложенной много лет назад, и в этом году начинают его с побед — пополняя свой...

ՔՎԱՆՏԱԿԱՆԸ՝ ՀՀ ԳԱԱ ՔԻՄԻԱԿԱՆ ՖԻԶԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՀՅՈՒՐ

07.11.2023
ՔՎԱՆՏԱԿԱՆԸ՝ ՀՀ ԳԱԱ ՔԻՄԻԱԿԱՆ ՖԻԶԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՀՅՈՒՐ


    Օրերս ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի կազմում գործող «Կենսահամատեղելի նյութերի ֆիզքիմիա» գիտական խումբը հյուրընկալել էր «Քվանտ» վարժարանի 9-րդ դասարանի սաներին։ 9֊2 դասարանի աշակերտներին ուղեկցում էին դասղեկ Հ. Մանուչարյանը և ֆիզիկայի ուսուցչուհի Լ. Մանուկյանը։
 Խումբը զբաղվում է կենսահամատեղելի հումքի ստացումով և եռաչափ տպագրությամբ, որը հնարավորություն կտա վերականգնելու ոսկորի վնասվածքները, ինչպես նաև
մետաղական հարմարեցված իմպլանտների եռաչափ տպագրությամբ և կերամիկական հիմքով կոմպոզիտային փոշեխառնուրդների մշակումով, որոնք հումք
պետք է ծառայեն տիեզերքում գործող սարքավորումների ջերմային կառավարման համակարգերի համար։
      Այցի ընթացքում աշակերտները ծանոթացան լաբորատորիայում առկա երեք տիպի եռաչափ տպիչների աշխատանքի սկզբունքներին․
✓ Թերմոպլաստիկ ֆիլամենտով աշխատող եռաչափ տպիչ “Ender 6”, որն օգտագործվում է պրոտոտիպերի պատրաստման համար։
✓ “SLM-50 Realizer” եռաչափ տպիչ, որը նախատեսված է բարդ երկրաչափական կառուցվածքով դետալների և հարմարեցված իմպլանտների տպագրության համար մետաղական և կերամիկական փոշիներից։
✓ Հեղուկ պոլիմերմերով աշխատող եռաչափ տպիչ “Lithoz CeraFab L30”, որը նախատեսված է կենդանիների բնական ոսկորներից ստացված հումքի և տարբեր կենսահամատեղելի պոլիմերների խառնուրդների եռաչափ տպագրության համար։
    Ներկայացվեցին նաև լաբորատորիայում առկա օժանդակ սարքավորումները՝ բարձր ջերմաստիճանային վառարան, մոլորակային գնդաղաց, հղկող սարքավորումներ և այլն։
Նմանատիպ հանդիպումները մեծապես նպաստում են քվանտականների մտահորիզոնի ընդլայնմանը և առողջ հող նախապատրաստում մասնագիտության ընտրության համար։
footer_logo
О нас
Поступление
Расписание
Онлайн школа

Свяжитесь с нами

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationЕреван, Багратуняц 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College