IB World School
О нас Menu
Поступление Расписание Контакты Онлайн школа
О нас
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека Поступление Расписание Контакты Онлайн школа
RU
AM EN
Вход login_arrow
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека
Забыл
О школе News
×

Забыли пароль? Наш административный отдел с радостью поможет вам — пожалуйста, свяжитесь с ними.

Новости

22-я Международная Жаутыковская олимпиада
21.01.2026

22-я Международная Жаутыковская олимпиада

Юные квантовцы, следуя красивой традиции, заложенной много лет назад, и в этом году начинают его с побед — пополняя свой...

ՀԻԱՆԱԼԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, ՓԱՅԼՈՒՆ ԱՌԱՋԱՐԿ

27.10.2023
ՀԻԱՆԱԼԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, ՓԱՅԼՈՒՆ ԱՌԱՋԱՐԿ
  <<Քվանտ>> վարժարանը միջազգային կապերի զարգացման շրջանակում գեղեցիկ մի համագործակցության մեկնարկ էլ տվեց։
    Ս. թ. հոկտեմբերի 26-ին վարժարանի հյուրընկալ դահլիճում տեղի ունեցավ հանդիպում Մաքս Պլանկի միջուկային ֆիզիկայի ինստիտուտի բարձր էներգիաների աստղաֆիզիկայի խմբի ղեկավար, նույն ինստիտուտի, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ արտասահմանյան պատվավոր անդամ, Իռլանդիայի Արքայական ակադեմիայի պատվավոր անդամ Ֆելիքս Ահարոնյանի հետ։ Գիտական բազմաթիվ մրցանակների  արժանացած անվանի հայ գիտնականի հետ հանդիպմանը ներկա էին վարժարանի տնօրենությունը, տարբեր ամբիոնների աշխատակիցներ, ավագ դպրոցի մասնագիտական հոսքերի սովորողներ, ֆիզիկայի օլիմպիական խմբակների անդամներ, բնագիտական առարկաների օլիմպիադաների հաղթողներ և այլք։ 
    Շատ արագ ծավալվեց հետաքրքիր զրույց֊քննարկում, որի ընթացքում պատանի քվանտականները օգտագործեցին աշխարհի գիտական զարգացումներին հաղորդակից լինելու հիանալի հնարավորությունը։
     Հանդիպումը նշանավորվեց նրանով, որ ավարտական դասարանների մասնագիտական հոսքերի սովորողները գիտնական Ահարոնյանի կողմից ստացան ընտիր առաջարկ՝ դառնալու միջազգային ծրագրի մասնակից և իրականացրած մասնագիտական գործունեության համար ստանալու աշխատավարձ։
Վստահ ենք՝ նման ընտիր հնարավորությունը լուրջ խթան կլինի քվանտականների մասնագիտական կայացման ճանապարհին։   
                                                                   Հ. Լ.
footer_logo
О нас
Поступление
Расписание
Онлайн школа

Свяжитесь с нами

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationЕреван, Багратуняц 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College