IB World School
О нас Menu
Поступление Расписание Контакты Онлайн школа
О нас
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека Поступление Расписание Контакты Онлайн школа
RU
AM EN
Вход login_arrow
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека
Забыл
О школе News
×

Забыли пароль? Наш административный отдел с радостью поможет вам — пожалуйста, свяжитесь с ними.

Новости

22-я Международная Жаутыковская олимпиада
21.01.2026

22-я Международная Жаутыковская олимпиада

Юные квантовцы, следуя красивой традиции, заложенной много лет назад, и в этом году начинают его с побед — пополняя свой...

ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՂԹՈՒՄ ԵՆ ԱՄԵՆՈՒՐ․ ՀԱՂԹՈՂ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՑ ՀԵՏ ՉԵՆ ՄՆՈՒՄ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ․․․

22.11.2022
ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՂԹՈՒՄ ԵՆ ԱՄԵՆՈՒՐ․ ՀԱՂԹՈՂ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՑ ՀԵՏ ՉԵՆ ՄՆՈՒՄ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ․․․
«Քվանտ» վարժարանի ուսուցիչներից շատերը ոչ միայն կրթական գործընթացի հմուտ մասնակիցներ են, այլ նաև գիտական մտքի հզոր գեներատորներ։ Ասվածի փայլուն վկայությունը վերջերս ամփոփված մրցույթն է, որի մասնակից երկու քվանտական ուսուցիչն էլ հաղթել են։ Սույն թվականի նոյեմբերի 18-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում ամփոփվեցին երիտասարդ գիտնականների համար «Լավագույն գիտական աշխատանք» համահայկական մրցույթի արդյունքները: Հաղթողների թվում էին նաև «Քվանտ» վարժարանի պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Մ. Մալխասյանը և աշխարհագրության ամբիոնի ուսուցիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու Վ. Ասատրյանը: Մ․ Մալխասյանի «Ժողովրդագրական գործընթացները Հայաստանում 16-րդ դարում և 17-րդ դարի առաջին կեսին» վերնագրով մոնոգրաֆիան հաղթող է ճանաչվել «Հայագիտություն և հասարակական գիտություններ» անվանակարգում, իսկ Վ․ Ասատրյանի «Principles to develop a simplified multimetric index for the assessment of the ecological status of Armenian rivers on example of the Arpa River system» վերնագրով աշխատանքը՝ «Կյանքի մասին գիտություններ» անվանակարգում։ Ի դեպ, «Քվանտ» վարժարանում տարիների ընթացքում հիանալի ավանդույթներ են ձևավորվել։ Դրանցից մեկն էլ այն է, որ 17 տարի առաջ դեռ «Քվանտ» վարժարանի աշակերտներ Մ. Մալխասյանն ու Վ. Ասատրյանը դարձյալ հրավիրվել էին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա՝ պարգևատրվելու որպես համապատասխանաբար «Պատմություն» և «Աշխարհագրություն» առարկաների հանրապետական օլիմպիադաների հաղթողներ: Ջերմորեն շնորհավորում ենք հաղթողներին՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ, նվաճումներ բոլոր ասպարեզներում։
footer_logo
О нас
Поступление
Расписание
Онлайн школа

Свяжитесь с нами

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationЕреван, Багратуняц 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College