IB World School
О нас Menu
Поступление Расписание Контакты Онлайн школа
О нас
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека Поступление Расписание Контакты Онлайн школа
RU
AM EN
Вход login_arrow
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека
Забыл
О школе News
×

Забыли пароль? Наш административный отдел с радостью поможет вам — пожалуйста, свяжитесь с ними.

Новости

22-я Международная Жаутыковская олимпиада
21.01.2026

22-я Международная Жаутыковская олимпиада

Юные квантовцы, следуя красивой традиции, заложенной много лет назад, и в этом году начинают его с побед — пополняя свой...

5-1 դասարանը Սերգեյ Փարաջանովի թանգարանում

16.10.2022
5-1 դասարանը Սերգեյ  Փարաջանովի թանգարանում
Օրերս Ս․ Փարաջանովի թանգարանի (parajanovmuseum.am) հյուրընկալ տանիքի տակ հավաքվել էին «Քվանտ» վարժարանի 5-1 դասարանի աշակերտները, դասղեկ Ռ․ Արշակյանն ու ծնողները։ Երեխաները համակ ուշադրությամբ լսում էին էքսկուրսավարին, պատասխանում առաջադրված հարցերին, հետաքրքիր վերլուծություններ կատարում ցուցադրված նմուշների վերաբերյալ։ Թանգարանը բացվել է 1991 թվականին: Թանգարանի հիմնական հավաքածուն բաղկացած է Փարաջանովի մոտ 600 աշխատանքներից. գծանկարներ, ֆիլմերի համար արված էսքիզներ, տիկնիկներ, գլխարկներ, որոնցից շատերը ցուցադրվել են Երևանում Ժողովրդական արվեստ թանգարանում 1988 և 1989 թթ., ինչպես նաև կենդանության օրոք նրա կամքով Երևան տեղափոխված թիֆլիսյան տան կահ-կարասին և անձնական իրերը: Երեխաներին անչափ հետաքրքրեցին փարաջանովյան ոճով ձևավորված հուշային երկու սենյակները՝ Փարաջանովի թիֆլիսյան տան և կիևյան բնակարանի ներքին հարդարանքի որոշ հատվածներով: «Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունը իր համանմանը չունի համաշխարհային արվեստում: Այն աչքի է ընկնում իր բարձր վարպետությամբ, վառ երևակայությամբ և սրամտությանբ: Նրա աշխատանքներին առանձնակի հմայք և փայլ է հաղորդում օգտագործված առարկաների և նյութերի զանազանությունը»: Էքսկուրսավարի այս խոսքերը և փարաջանովյան կոլաժները եղան այն շարժիչ ուժը, խթանը, որով երեխաները թանգարանի բակում ձեռքի տակ եղած նյութերով ստեղծեցին իրենց կոլաժը, որն էլ վերջում նվիրեցին թանգարանին։
footer_logo
О нас
Поступление
Расписание
Онлайн школа

Свяжитесь с нами

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationЕреван, Багратуняц 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College