IB World School
О нас Menu
Поступление Расписание Контакты Онлайн школа
О нас
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека Поступление Расписание Контакты Онлайн школа
RU
AM EN
Вход login_arrow
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека
Забыл
О школе News
×

Забыли пароль? Наш административный отдел с радостью поможет вам — пожалуйста, свяжитесь с ними.

Новости

22-я Международная Жаутыковская олимпиада
21.01.2026

22-я Международная Жаутыковская олимпиада

Юные квантовцы, следуя красивой традиции, заложенной много лет назад, и в этом году начинают его с побед — пополняя свой...

ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՈՒ ԽՈՆԱՐՀՈՒՄ․․․

27.09.2022
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՈՒ ԽՈՆԱՐՀՈՒՄ․․․
Լրացավ 44-օրյա պատերազմի 2-րդ տարելիցը։ «Քվանտ» վարժարանում ողջ օրը թևածում էին անսահման թախիծն ու կորստի մեծ ցավից առաջ եկած դառն ու դաժան զգացողությունները։ Մեր պետության ու ժողովրդի կյանքում դժվարին ժամանակներում քվանտականները՝ թե՛ ուսուցիչ, թե՛ աշակերտ և թե՛ ծնող, ամեն ջանք գործադրեցին, որ օգտակար լինեն թշնամու դեմ մարտնչող մեր զինվորներին, թշնամու սրից փրկված մեր հայրենակիցներին։ Ավաղ, վարժարանն ունեցավ նաև անդառնալի կորուստներ․ վարժարանի շրջանավարտներ Ռուստամ Գալստյանը, Սեդրակ Սեդրակյանը, Դավիթ Պողոսյանը և Ալբերտ Հովհաննիսյանը 44-օրյա պատերազմի ընթացքում աչքի ընկան իրենց անձնուրաց պայքարով: Այդ հերոս քվանտականները ոչ թե ամեն քայլափոխի գոռացին հայրենասիրության մասին, այլ անկախ հայրենիքի վաղվա օրը տեսնելու հույսով զոհասեղանին դրեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը: Օրվա խորհուրդը վարժարանի զոհված շրջանավարտների հուշատախտակի մոտ, ապա նաև նրանց անվան լսարանում էր համախմբել վարժարանի տնօրենությանը, ուսուցչական կազմին՝ տնօրեն Ռ. Վարդանյանի գլխավորությամբ: Անզոր ու խեղճ քայլեր, որոնք ոչ միայն լուսավոր տղաների հիշատակը միշտ վառ պահելու, այլև առաջին հերթին ապրողների սիրտը հովացնելու համար են... Զսպենք հոգում կուտակված անասելի ցավը և Սեդրակի, Ռուստամի, Դավիթի, Ալբերտի ու հանուն հայրենյաց նահատակված բոլոր քաջերի անունները մեծ պատասխանատվությամբ արտասանենք, քանի որ նրանցից յուրաքանչյուրը կերտել է մի հերոսապատում, որով պիտի ոգեշնչվենք, ապրելու և արարելու կենսատու ուժ ստանանք։ Հավերժ փառք ձեզ, լու՛յս տղաներ... Լույս ու խոնարհում ձեր անմար հիշատակին, ձեր կյանքի գնով մեզ ապրեցրած քվանտականնե՛ր...
footer_logo
О нас
Поступление
Расписание
Онлайн школа

Свяжитесь с нами

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationЕреван, Багратуняц 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College