IB World School
О нас Menu
Поступление Расписание Контакты Онлайн школа
О нас
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека Поступление Расписание Контакты Онлайн школа
RU
AM EN
Вход login_arrow
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека
Забыл
О школе News
×

Забыли пароль? Наш административный отдел с радостью поможет вам — пожалуйста, свяжитесь с ними.

Новости

22-я Международная Жаутыковская олимпиада
21.01.2026

22-я Международная Жаутыковская олимпиада

Юные квантовцы, следуя красивой традиции, заложенной много лет назад, и в этом году начинают его с побед — пополняя свой...

ԲԱՑՎԵՑ ԼՍԱՐԱՆ՝ ՀԵՐՈՍ ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԻ ԱՆՈՒՆՈՎ․․․

10.06.2022
ԲԱՑՎԵՑ ԼՍԱՐԱՆ՝ ՀԵՐՈՍ ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԻ ԱՆՈՒՆՈՎ․․․
Քվանտականներն այսուհետ հայրենասիրության կենդանի դասեր կսերտեն՝ ոգեշնչվելով վարժարանի հայրենանվեր ու քաջարի շրջանավարտներ Սեդրակ Գնելի Սեդրակյանի ու Ռուստամ Գագիկի Գալստյանի հերոսական կերպարներով։ Օրերս «Քվանտ» վարժարանում բացվեց ռազմագիտության դասարան, որն այսուհետ կկրի 44-օրյա պատերազմում քաջի մահով ընկած հերոսների՝ Սեդրակ Սեդրակյանի ու Ռուստամ Գալստյանի անունները։ Միջոցառմանը ներկա էին վարժարանի տնօրենության ներկայացուցիչները, հերոսների ուսուցիչները, ծնողները, հարազատներն ու դասընկերները։ Վարժարանի ֆիզկուլտուրայի և ռազմագիտության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր հուշ-ցերեկույթ, որը հաջորդեց դասարանի անվանակոչման արարողությանը։ «Քվանտ» վարժարանի աշխարհագրության ամբիոնի վարիչ Սեյրան Սուվարյանը իր խոսքում նշեց, որ թեև շատ դժվար է, բայց ներկաները չպիտի տխրությամբ ու լացով հիշեն ո՛չ Սեդրակին և ո՛չ էլ Ռուստամին․ նրանց երկուսին էլ միավորում էր մի ընդհանուր հատկանիշ՝ ներդաշնակությունը։ Մերօրյա հերոսները ներդաշնակ էին ամեն ինչով՝ թե՛ արտակարգ արտաքինով, թե՛ բարոյական բարձր նկարագրով, թե՛ խրոխտությամբ ու համարձակ տեսակով։ Ռուստամը ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանող էր։ Առաջին կուրսն ավարտելուց հետո մեկնում է բանակ: Զինվորական ծառայությունն անցնում է Արցախի Հանրապետության Հադրութի զորամասում։ 2020 թ․ սեպտեմբերի 28-ին (ըստ այլ աղբյուրների՝ 30-ին)՝ մարտական հերթական առաջադրանքը կատարելիս, Ռուստամը Հադրութի գնդի զինակից ընկերների հետ անմահացավ թշնամու դեմ մղված անհավասար մարտում։ Ռուստամ Գալստյանը Արցախի Հանրապետության նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Սեդրակը ՄԲ «Դիպլոմա» ծրագրով ուսումնառությունը ավարտելուց հետո ընդունվում է միաժամանակ մի քանի համալսարան, սակայն հստակ որոշում է կայացնում․ ուսումը արտերկրում շարունակել միայն զինվորական ծառայությունն ավարտելուց հետո։ 2019 թվականի հուլիսի 19-ին զորակոչվում է բանակ: 2020 թվականի հունվարից ծառայությունը շարունակում է Արցախի Հանրապետության Արա լեռի զորամասում որպես դասակի հրամանատարի տեղակալ։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի առաջին օրվանից Ջրականում (Ջաբրաիլում) զորամասի 4-րդ դասակի կազմում մասնակցում է ռազմական գործողություններին։ Հոկտեմբերի 10-ին Ջրականի տարածքում՝ մարտական հերթական առաջադրանքը կատարելիս, Սեդրակը 4-րդ դասակի 11-րդ մարտկոցի զինակից բոլոր ընկերների հետ միասին անմահանում է թշնամու դեմ մղված անհավասար մարտում։ Սեդրակ Սեդրակյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Քվանտական հերոսների անվան լսարանի բացմանը նվիրված հուշ-ցերեկույթին գեղեցիկ կատարումներով հանդես եկավ վարժարանի՝ հիմնադիր դպրոցի երգչախումբը։ Ապա մի քանի հնարներ ցուցադրեցին թեքվանդոյի խմբի փոքրիկները՝ ներկաներին հաղորդակից դարձնելով իրենց ոգու տոկունությանը։ Միջոցառման ողջ ընթացքում հույզերի տարափը, ապրումների հեղեղը համակել էր բոլորին այն աստիճան, որ երկար ժամանակ ոչ մեկը չէր կարողանում արտահայտվել։ Հետո ծանր լռությունը խախտեցին ուսուցիչները, դասընկերները, որոնք հետաքրքիր, ապրեցնող հուշեր պատմեցին տղաների մասին։ Ս․ Սուվարյանը ներկաներին հորդորեց Սեդրակի, Ռուստամի ու հանուն հայրենյաց նահատակված բոլոր քաջերի անունները հպարտորեն արտասանել, քանի որ նրանցից յուրաքանչյուրը կերտել է մի հերոսապատում, որով պիտի ոգեշնչվենք, ապրելու և արարելու կենսատու ուժ ստանանք։
footer_logo
О нас
Поступление
Расписание
Онлайн школа

Свяжитесь с нами

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationЕреван, Багратуняц 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College