IB World School
О нас Menu
Поступление Расписание Контакты Онлайн школа
О нас
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека Поступление Расписание Контакты Онлайн школа
RU
AM EN
Вход login_arrow
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека
Забыл
О школе News
×

Забыли пароль? Наш административный отдел с радостью поможет вам — пожалуйста, свяжитесь с ними.

Новости

22-я Международная Жаутыковская олимпиада
21.01.2026

22-я Международная Жаутыковская олимпиада

Юные квантовцы, следуя красивой традиции, заложенной много лет назад, и в этом году начинают его с побед — пополняя свой...

ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ԵՆ

10.12.2021
ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ԵՆ
Օրեր առաջ՝ նոյեմբերի 28-ին, հայկական դրամը տոնեց իր 28-ամյակը։ Դրամի պատմությանը ծանոթանալու նպատակով «Քվանտ» վարժարանի 6-3 դասարանների աշակերտները դասղեկ Գոհար Սարգսյանի ուղեկցությամբ այցելեցին ՀՀ Կենտրոնական բանկի այցելուների կենտրոն։ Այցելուների կենտրոնը թանգարան-կրթական համալիր է, որի նպատակը ստատիկ, թեմատիկ և ինտերակտիվ ցուցադրությունների միջոցով Հայաստանի տարածքում դրամաշրջանառության պատմության ներկայացումն է, ինչպես նաև՝ ՀՀ ԿԲ դերի վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացումը: Առաջին սրահում էքսկուրսավարը պատմեց հայկական փողի կենսագրությունն ամենասկզբից․ Տիգրան Մեծ, Բագրատունիներ, Կիլիկյան Հայաստան․․. Երեխաները մեծ ուշադրությամբ լսում էին՝ մտովի տեղափոխվելով պատմական անցյալ։ Հաջորդ սրահում ժամանակաշրջանը փոխվեց՝ դրամի պատմությունը Առաջին հանրապետության, ԽՍՀՄ-ի օրոք, իսկ հարևան սրահում մեր օրերն էին: Արդեն ծանոթ դրամների ցուցանմուշների մոտ ներկայացվեցին ներկայիս դրամի ստացման գործընթացը։ Մեծ հետաքրքրությամբ աշակերտները լսեցին, թե ինչպես են բամբակը մեծ կաթսաներում եռացնում, ապա նրա մեջ լցնում ֆոսֆորե թելիկներ, որոնք էլ ապահովում են թղթադրամի պաշտպանության առաջին փուլը: Բոլոր փուլերը քայլ առ քայլ ներկայացնելուց հետո ժամանակն էր ծանոթանալու դրամի պաշտպանիչ շերտերին։ Ոչ պակաս կարևոր էր նաև իմանալ, թե ինչպես պետք է դրամը պահել, որպեսզի այն շուտ չմաշվի, ու ցույց տվեցին՝ ինչպես էին հազարավոր մաշված թղթադրամներ անթիվ մասերի կտրատել ու մի գնդի մեջ հավաքել։ Էքսկուրսիան շատ հագեցած էր և ուսանելի։ Տպավորված էին նաև կենտրոնի աշխատակիցները՝ քվանտականների գիտելիքներից և հետաքրքրասիրությունից։
footer_logo
О нас
Поступление
Расписание
Онлайн школа

Свяжитесь с нами

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationЕреван, Багратуняц 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College