IB World School
О нас Menu
Поступление Расписание Контакты Онлайн школа
О нас
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека Поступление Расписание Контакты Онлайн школа
RU
AM EN
Вход login_arrow
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека
Забыл
О школе News
×

Забыли пароль? Наш административный отдел с радостью поможет вам — пожалуйста, свяжитесь с ними.

Новости

22-я Международная Жаутыковская олимпиада
21.01.2026

22-я Международная Жаутыковская олимпиада

Юные квантовцы, следуя красивой традиции, заложенной много лет назад, и в этом году начинают его с побед — пополняя свой...

Փոքրիկ քվանտականները՝ հեքիաթների խորհրդավոր աշխարհում․․․

06.12.2021
Փոքրիկ քվանտականները՝ հեքիաթների խորհրդավոր աշխարհում․․․
Վերջերս «Քվանտ» վարժարանում տրվեց մեկնարկը չափազանց հետաքրքիր մի նախաձեռնության․ կազմակերպվեց «Ո՞վ է գրել այս գիրքը» նախագծի առաջին հանդիպումը․ հյուրը ժամանակակից հայ գրող-նկարազարդող Լիլիթ Ալթունյանն էր։ Հաջորդ հանդիպումը ևս չուշացավ։ 2-րդ դասարանում սովորող փոքրիկ քվանտականները նախապես ծանոթացել էին մանկագրի «Կապույտ աղվես» հեքիաթին և հենց դասի ժամին հարցեր ուղղել հեղինակին՝ հուսալով, որ մի օր կիրականանա իրենց մեծ ցանկությունը․ անձամբ կտեսնեն նրան և կստանան իրենց հարցերի պատասխանները։ Վարժարանի ուսուցիչները, ինչ խոսք, չէին կարող հիասթափեցնել փոքրիկներին։ Պատրաստվեց մի գեղեցիկ անակնկալ։ Փոքրիկներն իրենց հրավիրատոմսերով շտապում էին հեքիաթների աշխարհ՝ դառնալու հեքիաթի հերոս՝ անվախ, ուշադիր։ Վարժարանի դահլիճը վերածվել էր հեքիաթային բացառիկ մի աշխարհի, ուր գերիշխում էին խորհրդավորը, տպավորիչը, գեղեցիկը։ Մանկագիրը բեմի մութ խորհրդավորության մեջ նկարում էր իր հեքիաթի հերոսին՝ կապույտ աղվեսին, ապա ծանոթացավ փոքրիկների հետ, պատասխանեց նրանց հարցերին։ Փոքրիկ քվանտականները իրենց հետաքրքիր և բազմաշերտ հարցերով հիացրին ժամանակակից գրողին։ Միջոցառումը նշանավորվեց վարժարանի երգչախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Ա․ Հովակիմյան) գեղեցիկ կատարումներով։ Ապա մանկագիրը փոքրիկ քվանտականներին դարձրեց իր՝ դեռ չտպագրված հեքիաթի առաջին ունկնդիրը։ Միջոցառումն անցավ շատ հետաքրքիր և անկաշկանդ մթնոլորտում, բոլորին կտրեց առօրյա հոգսերից և տարավ հեքիաթների ինքնատիպ աշխարհ, ուր բարին միշտ հաղթում է չարին։
footer_logo
О нас
Поступление
Расписание
Онлайн школа

Свяжитесь с нами

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationЕреван, Багратуняц 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College