IB World School
О нас Menu
Поступление Расписание Контакты Онлайн школа
О нас
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека Поступление Расписание Контакты Онлайн школа
RU
AM EN
Вход login_arrow
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека
Забыл
О школе News
×

Забыли пароль? Наш административный отдел с радостью поможет вам — пожалуйста, свяжитесь с ними.

Новости

22-я Международная Жаутыковская олимпиада
21.01.2026

22-я Международная Жаутыковская олимпиада

Юные квантовцы, следуя красивой традиции, заложенной много лет назад, и в этом году начинают его с побед — пополняя свой...

ՏԵՍԱԿԱՆ ՈՒ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՆԵՐԴԱՇՆԱԿ ՀԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ ՔՎԱՆՏԱԿԱՆԸ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ Է ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՓՈՐՁԻՆ

26.05.2021
ՏԵՍԱԿԱՆ ՈՒ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՆԵՐԴԱՇՆԱԿ ՀԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ ՔՎԱՆՏԱԿԱՆԸ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ Է ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՓՈՐՁԻՆ
Տեսական գիտելիքի յուրացումը չափազանց կարևոր է, բայց այն ոչինչ է, եթե սովորողը չգիտի դրա կիրառելիության ոլորտը, չի կարողանում գործնականում կիրառել այն։ Անչափ կարևոր է, որ աշակերտը դպրոցում սովորելու տարիներին շփվի տարբեր ոլորտներում հաջողության հասած, որպես մասնագետ կայացած մարդկանց հետ, որոնք պատրաստ են իրենց հաջողությունների գաղտնիքներին հաղորդակից դարձնելու և այդպիսով մեծագույն խանդավառությամբ համակելու աշակերտներին։ Վստահաբար պնդում ենք, որ սա մեծագույն խթան է երեխաների համար։ Այդպիսի մարդկանց վարած դասերից երեխաները ավելի են ոգևորվում, ստանում են կիրառելի գիտելիքներ, փորձ։ Այդպիսի մի դաս ունեցան «Քվանտ» վարժարանի 4-3 դասարանի աշակերտները։ «Ես և շրջակա աշխարհը» առարկայի դասի ժամանակ հանձնարարված էր «Գովազդ» թեման։ Դասի հյուր-ուսուցիչն էր «Դիջիթլ Կարամել» ընկերության հիմնադիր տնօրեն Արսեն Սուլթանյանը։ Դասին աշակերտները մասնակցեցին մեծ ոգևորությամբ։ Վերջում հանձնարարություն ստացան պատրաստել սեփական փոքրիկ գովազդը։ Աշխատանքներին անձամբ ծանոթացավ և գնահատեց ոլորտի բարձրակարգ մասնագետ հյուրը։ Լավագույն աշխատանքների հեղինակ աշակերտները արժանացան պատվոգրերի, իսկ հաղթող հոլովակի հեղինակը նաև նվեր ստացավ։ Տպավորությունների մասին պատմում են նկարները։
footer_logo
О нас
Поступление
Расписание
Онлайн школа

Свяжитесь с нами

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationЕреван, Багратуняц 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College