IB World School
О нас Menu
Поступление Расписание Контакты Онлайн школа
О нас
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека Поступление Расписание Контакты Онлайн школа
RU
AM EN
Вход login_arrow
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека
Забыл
О школе News
×

Забыли пароль? Наш административный отдел с радостью поможет вам — пожалуйста, свяжитесь с ними.

Новости

22-я Международная Жаутыковская олимпиада
21.01.2026

22-я Международная Жаутыковская олимпиада

Юные квантовцы, следуя красивой традиции, заложенной много лет назад, и в этом году начинают его с побед — пополняя свой...

Օժտված երեխաները քիչ չեն նաև այս տարի․․․

13.05.2021
Օժտված երեխաները քիչ չեն նաև այս տարի․․․
«Օժտված երեխաներ-Քվանտ» ամենամյա մրցույթի անցկացումը ևս բացառություն չէր։ «Քվանտ» վարժարանը, հավատարիմ իր կոչմանն ու առաքելությանը, արդեն 25-րդ տարին է՝ կազմակերպում և փայլուն իրականացնում է մի հիանալի նախաձեռնություն՝ մրցույթ մաթեմատիկա առարկայից։ Գեղեցիկ ավանդույթի վերածված այդ նախաձեռնության նպատակը օժտված երեխաներ հայտնաբերելն ու նրանց հետագա ուսումը հովանավորելն է: Ամեն տարի այդ մրցույթին մասնակցում են 5-9-րդ դասարանների բազմաթիվ սովորողներ ինչպես մայրաքաղաք Երևանի, այնպես էլ հանրապետության տարբեր մարզերի հանրակրթական դպրոցներից: Վերջին տարիներին աննախադեպ մեծացել է թե´ մասնակիցների թիվը, թե´ աշխարհագրությունը։ Տարբեր տարիքային խմբերի շուրջ 400 մասնակիցներից վերջին փուլ անցան լավագույն արդյունքներ արձանագրած սովորողները։ Մրցույթի երկրորդ՝ բանավոր փուլը կազմակերպվեց մայիսի 9-ին։ Առավելագույն միավորներ վաստակած մասնակիցները արժանացան խրախուսանքի։ Կարևոր է նշել, որ մրցույթի հաղթողները իրավունք են ստանում անվճար կամ արտոնյալ պայմաններով սովորելու վարժարանում, ինչպես նաև Միջազգային բակալավրիատի համակարգում և հետագայում համալրում են միջազգային օլիմպիադաներում բարձունքներ նվաճած քվանտականների շարքերը: Տարբեր տարիների այդ փառահեղ ճանապարհը անցել են Ժիրայր Ավետիսյանը, Մկրտիչ Սողոմոնյանը, Վահե Մուսոյանը, Արտավազդ Մինասյանը, Հայկ Սարիբեկյանը, Ալբերտ Գևորգյանը, Էդուարդ Գրիգորյանը, Աշոտ Մաթևոսյանը, Ալեքսանդր Կարալյանը և ուրիշներ։ Մրցույթում լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտները արժանանում են նաև կրթաթոշակի կամ միանվագ պարգևի: Խորապես հավատում ենք, որ մրցույթի հաղթողները ճիշտ կօգտագործեն իրենց տրված այս հիանալի հնարավորությունը և գիտելիքի ուժով կկարողանան նվաճել անգամ անհաղթահարելի բարձունքներ։
footer_logo
О нас
Поступление
Расписание
Онлайн школа

Свяжитесь с нами

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationЕреван, Багратуняц 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College