IB World School
О нас Menu
Поступление Расписание Контакты Онлайн школа
О нас
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека Поступление Расписание Контакты Онлайн школа
RU
AM EN
Вход login_arrow
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека
Забыл
О школе Announcements
×

Забыли пароль? Наш административный отдел с радостью поможет вам — пожалуйста, свяжитесь с ними.

Объявления

Пересдачи
31.01.2026

Пересдачи

ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԸ ԱՄԵՆՈՒՐ ՓԱՅԼՈՒՄ ԵՆ․․․

23.06.2020
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը խրախուսել է «Մաթեմատիկական մոդելավորում», «Բժշկություն», «Արևելագիտություն» ոլորտներում ուսանողական աշխատանքների մրցույթի հաղթողներին։ Նախագահը նախաձեռնել էր առցանց դասախոսությունների շարք, որի նպատակն էր ստեղծված իրավիճակում հեռավար ուսուցման մեթոդի կիրառմամբ ուսուցման շարունակականություն ապահովել ուսանողների համար: Դասախոսություն-դասաժամերն ավելի հագեցած դարձնելու, նաև ուսանողների կրթական-գիտահետազոտական հմտություններն ու հետաքրքրությունները խթանելու նպատակով Ա․ Սարգսյանը մրցույթի ձևով տնային հանձնարարություններ էր տվել մասնավորապես ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի, ֆիզիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, արևելագիտության ֆակուլտետների ուսանողներին՝ առաջարկելով աշխատանքներ գրել տարբեր թեմաներով: Նախագահ Սարգսյանի առաջարկին արձագանքում են նաև «Քվանտ» վարժարանի շրջանավարտներ, այժմ ԵՊՀ ուսանողներ Ալեքսանդր Կարալյանը, Ռուբեն Պողոսյանը, Արթուր Պողոսյանը և «Օժտված երեխաներ» մրցույթով ընդունված և մի քանի տարի վարժարանում սովորած Հայկ Հարությունյանը։ Քվանտականների խումբը ներկայացրել էր արհեստական շնչառության սարքի գծագիր։ Նրանց նախագիծը հավանության է արժանանում, և հիմա տղաները պատրաստում են սարքի մեկ օրինակ։ Ուսանողական աշխատանքներն ամփոփվում են ՀՀ նախագահի աշխատակազմում ստեղծված հանձնախմբի կողմից: Ընտրված աշխատանքների հեղինակները հյուրընկալվում են նախագահական նստավայրում։ Շնորհավորելով հաղթողներին և շնորհակալություն հայտնելով իր առաջարկն ընդունելու, հետաքրքիր ուսումնասիրություններ ներկայացնելու համար՝ նախագահ Սարգսյանը նրանց հանձնում է նախատեսված մրցանակները՝ գրքեր և համակարգչային տեխնիկա, նաև հետաքրքրվել ուսանողների հետագա ծրագրերով ու անելիքներով, հաջողություններ մաղթել նրանց՝ հորդորելով շարունակել ներկայացված թեմաների վերաբերյալ ուսումնասիրությունները և ձեռքբերումների մասին պարբերաբար տեղեկացնել իրեն։ Նա նաև պատրաստակամություն է հայտնում անհրաժեշտության դեպքում աջակցելու երիտասարդներին։ Ուսանողները ևս շնորհակալություն են հայտնում նախագահ Սարգսյանին՝ նշելով, որ նման նախաձեռնություններն ու նախագահի կողմից մրցանակի արժանանալը ոգևորիչ են և խթան՝ ձգտելու նոր հաջողությունների։ https://www.youtube.com/watch?v=tGxnDQo-w0Q&t=3s
footer_logo
О нас
Поступление
Расписание
Онлайн школа

Свяжитесь с нами

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationЕреван, Багратуняц 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College