IB World School
О нас Menu
Поступление Расписание Контакты Онлайн школа
О нас
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека Поступление Расписание Контакты Онлайн школа
RU
AM EN
Вход login_arrow
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека
Забыл
О школе Announcements
×

Забыли пароль? Наш административный отдел с радостью поможет вам — пожалуйста, свяжитесь с ними.

Объявления

Пересдачи
31.01.2026

Пересдачи

Քվանտականների հաջողությունները “Дети содружества-Кыргызстан-2017” համաժողովում

03.09.2017
Քվանտականների հաջողությունները “Дети содружества-Кыргызстан-2017” համաժողովում
Ս/թ հունիսի 27-ից հուլիսի 6-ը Միջին Ասիայի ամենագեղատեսիլ վայրերից մեկում՝ Ղրղզստանում գտնվող Իսսիկ-Կուլ լճի ափին, տեղի ունեցավ ԱՊՀ երկրների աշակերտների “Дети содружества-Кыргызстан-2017” 5-րդ հոբելյանական համաժողովը: ԱՊՀ 9 երկրների աշակերտների պատվիրակություններից մեկն էլ Հայաստանի Հանրապետության պատվիրակությունն էր: Հայրենի երկիրը միջազգային հարթակում ներկայացնելու պատվին արժանացան «Քվանտ» վարժարանի Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի 8 աշակերտներ՝ Աննա Վարդանյանը, Ռուբինա Մարգարյանը, Սերինե Նազարյանը, Հայկ Մատենցյանը, Դերիկ Փերումյանը, Վլադիմիր Պոլուսյանը, Ալեքսանդր Պոլուսյանը, Արեգ Պետրոսյանը՝ ՄԲ «Դիպլոմա» ծրագրի կոորդինատոր Անահիտ Դեմուրչյանի ղեկավարությամբ: Աշակերտների առջև դրված էր բարդ խնդիր. Հայաստանն առաջին անգամ պետք է հանդես գար այս հարթակում: Հետևապես, անչափ կարևոր էր երկրի մշակույթը, ավանդույթները, պատմությունը, ինչպես նաև հայ ժողովրդի նիստուկացը մանրամասնորեն մատուցելը այլ ազգերի և կրոնների ներկայացուցիչներին: Երկար քննարկումներից և նախապատրաստական աշխատանքներից հետո ամբողջովին մշակված էր երկրի ներկայացման ընթացքը: Յուրաքանչյուր պատվիրակությանը իր երկրի ներկայացման համար հատկացվում էր մեկ օր, որը նախապես մանրամասնորեն ծրագրված էր՝ ազգային տարրերով առավոտյան մարզանք, ազգային մշակույթին վերաբերող ցուցահանդես-դասեր, երկրի պատմության և մշակույթի ներկայացում, «երաժշտական հյուրասենյակ»:  Այս հատվածների միջև ընկած ընդմիջումների ընթացքում պատվիրակները մասնակցում էին  Սանկտ Պետերբուրգի Ա. Հերցենի անվան պետական մանկավարժական համալսարանի, Սանկտ Պետերբուրդի կինոյի և հեռուստատեսության ակադեմիայի, Ուրալի տնտեսագիտական համալսարանի դասախոսների կողմից կազմակերպված վարպետության դասընթացներին: Դասընթացները համատեղելով ելույթի նախապատրաստման հետ՝ մեր պատվիրակները հուլիսի 1-ին ներկայացրեցին Հայաստանի Հանրապետությունը՝ հիացնելով բոլորին: Ներկայացնեմ այդ օրվա համառոտ օրագիրը՝ մասնակցի աչքերով: Հուլիսի 1-ը հայտարարված էր Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության օր: Մենք և մեր ղազախ ընկերները օրը սկսեցինք բարձր տրամադրությամբ՝ արթնացնելով համաժողովի մասնակիցներին ազգային մեղեդիների հնչյուններով: Ղազախական մեդիտացիոն մարզանքից հետո մենք բոլորին ողջ օրվա էներգիա հաղորդեցինք հայկական, արևմտյան և ռուսական էստրադայի մեղեդիների և հայկական պարային շարժումների միջոցով: Լավ տրամադրության ալիքը շարունակվեց լողափին հայակական պարային ֆլեշմոբի, հայակական քոչարիի դասընթացի և ավանդական «աքլորակռվի» և «հավալայի» տեսքով: Ի դեպ, մինչ համաժովի ավարտը բոլորը անդադար  քոչարի էին պարում, ֆլեշմոբի համար օգտագործված «Նոր պար» երգը երգում: Երեկոյան բոլորն անհամբեր սպասում էին մեր ելույթին: Բուռն ծափահարությունների ներքո մենք սկսեցին պատմել մեր դարավոր մշակույթի,  պատմության հերոսական էջերի, հզորագույն արքաների, հնագույն պեղումների և մեր հանրապետության ներկայիս հզոր ներուժի մասին: Կրկին հիացրեց և զարմացրեց քոչարին՝ այս անգամ ազգային տարազներով ներկայացված: Ներկայացրեցինք նաև մեր դպրոցը՝ ՀՀ լավագույն ոչ պետական դպրոց «Քվանտ» վարժարանը: Համընդհանուր զարմանքի և հիացմունքի գագաթնակետը եղան մեր կատարմամբ Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետից «Սուսերով պարի» և ազգային երգերի նրբահունչ ելևէջները: Սակայն նախատեսված էր նաև անակնկալ. մեկ օրով համաժողովը «տեղափոխելով» Հայաստան՝ չէինք կարող հայկական հյուրասիրություն չկազմակերպել: Երեկոյան մեր հյուրերը համտեսեցին մեր տղաների պատրաստած ավանդական խորովածը՝ հայկական լավաշով: Այսպես, համեղ և ուրախ եղրափակեցինք մեր օրը: Թե՛ մասնակիցների, թե՛ կազմակերպիչների հիացմունքի և գովեստի խոսքերը մեր պատվիրակության և Հայաստանի Հանրապետության հասցեին վկայում էին. առաջադրանքը կատարված է:  Այնուամենայնիվ, սա դեռ ամենը չէր: Սպասվում էր ոչ պակաս պատասխանատու օր. հուլիսի 4-ին տեղի ունեցավ հանդիպում ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժովի նախագահության անդամների հետ՝ տիկին Վալենտինա Մատվիենկոյի գլխավորությամբ: Մեր առջև դրված էր բարդ խնդիր՝ ներկայացնել ԱՊՀ երիտասարդության միավորմանը վերաբերող առաջարկ նախագահության անդամներին: Մեկնարկային խոսքը ՀՀ պատվիրակության անդամինն էր։ Այտեղ նույնպես ունեցանք հաջողություն․ մեր մասնակցի՝ Սերինե Նազարյանի առաջարկը և ողջ պատվիրակությունը  առանձնահատուկ ուշադրության և գովեստի արժանացան անձամբ տիկին Մատվիենկոյի կողմից: Այսպես եզրափակեցինք մեր հաղթարշավը՝ մնացած օրերին վայելելով գեղատեսիլ բնությունը, մեր օտարազգի ընկերների ելույթները և նրանց հետ շփումը: Այս համաժողովի հիշողությունները դեռ երկար վառ կմնան մեր սրտերում՝ անմոռանալի ճամփորդությամբ, ջերմ ընկերական կապերով և նորանոր հանդիպումների ակնկալիքով: 
footer_logo
О нас
Поступление
Расписание
Онлайн школа

Свяжитесь с нами

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationЕреван, Багратуняц 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College