IB World School
О нас Menu
Поступление Расписание Контакты Онлайн школа
О нас
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека Поступление Расписание Контакты Онлайн школа
RU
AM EN
Вход login_arrow
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека
Забыл
О школе Announcements
×

Забыли пароль? Наш административный отдел с радостью поможет вам — пожалуйста, свяжитесь с ними.

Объявления

Пересдачи
31.01.2026

Пересдачи

«Քվանտ» վարժարանն իր հյուրընկալ դռները բացեց 2017-2018 ուստարվա առաջինդասարանցիների առջև

03.09.2017
«Քվանտ» վարժարանն իր հյուրընկալ դռները բացեց 2017-2018 ուստարվա առաջինդասարանցիների առջև
Սեպտեմբերի 1-ին հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում մեծարանքով տոնում են Գիտելիքի օրը։ Օր, որին մեծ խանդավառությամբ սպասում են հատկապես առաջին դասարանցիները և նրանց ծնողները։ Չէ՞ որ սեպտեմբերի 1-ը նշանավորում է նրանց կյանքի նոր փուլի սկիզբը, ինչն ամուր մնում է նրանց հիշողության և ողջ կյանքի ընթացքում։ Վաղ առավոտից «Քվանտ» վարժարանի բակում տոնական եռուզեռ էր: Օրվա հանդիսավոր բացումը հայտարարվեց ՀՀ օրհներգի հնչյուններով: Երևանի քաղաքապետի ուղերձն ընթերցեց քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը։ Վարժարանի տնօրենության կողմից առաջին դասարանցիներին ողջունեց Արաքսյա Սիմոնյանը։ Օրը հագեցած էր բազմաթիվ բարեմաղթանքներով, ցանկություններով և ջերմ խոսքերով։ Իրենց կրտսեր ընկերներին «բարի գալուստ» մաղթեցին վարժարանի ՄԲ «Դիպլոմա» ծրագրի 12-րդ դասարանի աշակերտուհի Սերինե Նազարյանը, աշակերտական խորհրդի փոխնախագահ Անահիտ Հարությունյանը։ Փոքրիկների հետ իրենց փորձով և տպավորություններով կիսվեցին նաև տարրական դպրոցն ավարտող Անին և Էրիկը, իսկ արդեն երկրորդ դասարան փոխադրված քվանտականները, հիշեցնելով, որ դպրոցի ճանապարհին շատ կարևոր է հիշել ճանապարհային երթևեկության կանոնների մասին, այդ թեմայով գեղեցիկ պար նվիրեցին ամենակրտսեր քվանտականներին։ Ջերմ խոսքերից հետո եկավ երկար սպասված պահը՝ առաջին հանդիպումը ուսուցիչների հետ։ Ուսուցիչներ, ովքեր դառնալու են դեպի գիտելիքների անեզր աշխարհ տանող ճանապարհի առաջին ուղեկիցները և մտերիմ ու հարազատ ընկերները։ Նրանք իրենց սաներին հանձնեցին վարժարանի կրծքանշանները, որից հետո փոքրիկները դարձան լիիրավ քվանտական: Դպրոցական առաջին զանգի հնյունների ուղեկցությամբ առաջին դասարանցիներն ուղևորվեցին դահլիճ, որտեղ իրենց կրտսեր ընկերներին համերգային ծրագրով ողջունեցին երկրորդ դասարանի սաները։ Անմոռանալի օրն ավարտվեց դասասենյակներում, որտեղ երեխաները խաղերի միջոցով ծանոթացան իրենց առաջին ուսուցչի և ընկերների հետ։ Սեպտեմբերի 1-ը փոքրիկների համար դպրոցի հետ շփման առաջին օրն է, որն ամուր մնում է նրանց հիշողության մեջ ողջ կյանքի ընթացքում` որպես իրենց կենսագրության ամենավառ և հիշարժան պահերից մեկը: Եվս մեկ անգամ շնորհավորում ենք մեր փոքրիկներին՝ մաղթելով ուսման մեջ հաջողություններ։
footer_logo
О нас
Поступление
Расписание
Онлайн школа

Свяжитесь с нами

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationЕреван, Багратуняц 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College