IB World School
О нас Menu
Поступление Расписание Контакты Онлайн школа
О нас
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека Поступление Расписание Контакты Онлайн школа
RU
AM EN
Вход login_arrow
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека
Забыл
О школе Announcements
×

Забыли пароль? Наш административный отдел с радостью поможет вам — пожалуйста, свяжитесь с ними.

Объявления

Пересдачи
31.01.2026

Пересдачи

Ռազմամարզական ճամբարի մեկնարկը տրված է

20.06.2017
Ռազմամարզական ճամբարի մեկնարկը տրված է
Ռազմամարզական ճամբարի մեկնարկը տրված է Քվանտականների համար հոգեհարազատ մի վայր է Թեղենիսի հյուսիսային անտառածածկ ստորոտի հրաշագեղ անկյուններից մեկը: Բնության անձեռակերտ գեղեցկությամբ շրջապատված այդ տարածքում է գտնվում վարժարանի «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարը: Ամառային քննություններից անմիջապես հետո վարժարանի 7-10-րդ դասարանների աշակերտները երկու շաբաթով մեկնում են Աղավնաձոր: Ճամբարում մեր սաները համատեղում են նախնական զինպատրաստության, ֆիզդաստիարակության և այլ առարկաների ուսուցումը և ակտիվ հանգիստը: Ռազմագիտության դասերից, շարային ու մարտական պատրաստականությունից բացի` նրանք ծանոթանում են ռազմական տեխնիկային, տարբեր զինատեսակների, բանակային կյանքին ընդհանրապես: Այդ օրերին արգելվում է ծնողների այցելությունները ճամբար: Տասներկու օրերի ընթացքում երեխաները դառնում են ավելի հոգատար միմյանց հանդեպ, էլ ավելի են գնահատում և սիրում հայրենիքն ու հայրենի բնությունը: Այս տարի ճամբարի մեկնարկը տրվեց հունիսի 19-ին: Ճամբար մեկնեցին վարժարանի 7-8-րդ դասարաններում սովորող աշակերտները: Եվս երկու հերթափոխով ճամբար կայցելեն նաև վարժարանի 9-10-րդ դասարանների, ինչպես նաև ՄԲ «Դիպլոմա» ծրագրով սովորող աշակերտները: Երեխաները ճամբարից վերադառնում են մեծ տպավորություններով՝ հաջորդ տարի կրկին մեկնելու սպասումով:
footer_logo
О нас
Поступление
Расписание
Онлайн школа

Свяжитесь с нами

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationЕреван, Багратуняц 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College