IB World School
О нас Menu
Поступление Расписание Контакты Онлайн школа
О нас
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека Поступление Расписание Контакты Онлайн школа
RU
AM EN
Вход login_arrow
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека
Забыл
О школе Announcements
×

Забыли пароль? Наш административный отдел с радостью поможет вам — пожалуйста, свяжитесь с ними.

Объявления

Пересдачи
31.01.2026

Пересдачи

Լույս է տեսել «Քվանտ» վարժարանի 2015-2016 ուստարվա գործունեության հաշվետվությունը

12.05.2017
  Լույս է տեսել «Քվանտ» վարժարանի 2015-2016 ուստարվա գործունեության հաշվետվությունը
Մայիսի 12-ին տեղի ունեցավ 2015-2016 ուստարում «Քվանտ» վարժարանի գործունեության հաշվետվության շնորհանդեսը, որին ներկա էր վարժարանի ուսուցչական ողջ կոլեկտիվը: Շնորհանդեսի սկզբում հրատարակված աշխատանքը կարևորեց ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Լևոն Ասատրյանը. «Զգալի աշխատանք է կատարվել վարժարանում նախորդ ուսումնական տարվա ընթացքում, և այս գրքույկը ամփոփ ձևով ներկայացնում է այդ գործունեության ցուցանիշները»: Նա հավելեց, որ այսուհետ նույնաբնույթ հաշվետվություն է կազմվելու բոլոր ուստարիների համար, և խոսքը փոխանցեց գաղափարի մտահղացման հեղինակին՝ պատմության ուսուցիչ Միքայել Մալխասյանին:  Վերջինս ներկայացրեց հաշվետվության կարևորությունը, կառուցվածքը և բովանդակությունը, ինչպես նաև շեշտեց դրա կազմման գործում յուրաքանչյուր ուսուցչի պատասխանատու մոտեցման անհրաժեշտությունը. «Յուրաքանչյուր ուստարվա վերջում մենք ունենում ենք հաշվետու սեմինար, որտեղ բոլոր ամբիոնների վարիչներն ամփոփում են իրենց տարեկան գործունեության ցուցանիշները և ներկայացնում կոլեկտիվին: Այժմ այդ ամենն ի մի է բերվում՝ արձանագրելով վարժարանի պատմությունը տվյալ ուստարում»: Գրքույկի ներկայացումից հետո փոքրիկ քննարկում ծավալվեց դրա առանձին հատվածները հաջորդ ուստարում ավելի մանրամասն շարադրելու շուրջ: Ինֆորմատիկայի ուսուցչուհի Մերի Ղազարյանը շեշտեց նման հաշվետվության կարևորությունը դպրոցի վարկանիշի ձևավորման հարցում: Հաշվետվությունը տնօրեն Ռոբերտ Վարդանյանի և փոխտնօրեն Լևոն Ասատրյանի համակարգմամբ կազմել էին Գոհար Սարգսյանը և Միքայել Մալխասյանը, իսկ տեղեկատվության տրամադրման հարցում աջակցել էին Արմինե Հովհաննիսյանը, Արաքսյա Սիմոնյանը և Լուսինե Վարդանյանը: 
footer_logo
О нас
Поступление
Расписание
Онлайн школа

Свяжитесь с нами

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationЕреван, Багратуняц 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College