IB World School
О нас Menu
Поступление Расписание Контакты Онлайн школа
О нас
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека Поступление Расписание Контакты Онлайн школа
RU
AM EN
Вход login_arrow
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека
Забыл
О школе Announcements
×

Забыли пароль? Наш административный отдел с радостью поможет вам — пожалуйста, свяжитесь с ними.

Объявления

Пересдачи
31.01.2026

Пересдачи

ՏԱՐՎԱ ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է․․․

16.01.2020
Օլիմպիական քվանտականների համար արդեն ավանդույթ են դարձել տարին հաղթանակով սկսելը և այդ հաղթական լուրով բոլորին ուրախացնելը։ Այս անգամ ևս երկար չսպասեցինք։ Հունվարի 8-14-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում 16-րդ միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադան էր, որին մասնակցում էին նաև «Քվանտ» վարժարանի սովորողները։ Նրանք մասնակցել են մաթեմատիկա, ինֆորմատիկա ու ֆիզիկա առարկաների օլիմպիադաներին և հարուստ ավարով վերադարձել։ Ուրախությամբ արձանագրենք, որ «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Ալեքսանդր Աբելյանը հերթական անգամ արժանացել է ոսկե մեդալի «Ինֆորմատիկա» առարկայից՝ դառնալով այս օլիմպիադայից Հայաստան բերված միակ ոսկու նվաճողը։ Արծաթե մեդալների են արժանացել վարժարանի Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի առաջին կուրսի սովորողներ Կարեն Մոսոյանը (ֆիզիկա), Լորետա Արզումանյանը (մաթեմատիկա), ինչպես նաև՝ 12-րդ դասարանի աշակերտ Սամվել Անդրեասյանը (ինֆորմատիկա): Բրոնզե մեդալակիրներն են վարժարանի 11-րդ դասարանի սովորողներ Դավիթ Գյուլամիրյանն ու Ռոբերտ Քոչարյանը։ Հարկ ենք համարում նշել, որ արծաթե և բրոնզե մեդալների են արժանացել նաև Հայաստանը ներկայացնող կրթական մեկ այլ հաստատության՝ Երևանի Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի մի շարք աշակերտներ։ Ջերմորեն շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին՝ մաղթելով նորանոր հաղթանակներ ու նվաճումներ։
footer_logo
О нас
Поступление
Расписание
Онлайн школа

Свяжитесь с нами

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationЕреван, Багратуняц 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College