IB World School
О нас Menu
Поступление Расписание Контакты Онлайн школа
О нас
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека Поступление Расписание Контакты Онлайн школа
RU
AM EN
Вход login_arrow
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека
Забыл
О школе Announcements
×

Забыли пароль? Наш административный отдел с радостью поможет вам — пожалуйста, свяжитесь с ними.

Объявления

Пересдачи
31.01.2026

Пересдачи

Սովորում ենք ստեղծարար մտածել․․․

06.01.2020
Սովորում ենք ստեղծարար մտածել․․․
Ուսումնական տարվա առաջին կիսամյակի ավարտը հագեցած էր բազմազան ու բազմապիսի միջոցառումներով։ Դրանցից մեկն էլ գրող, հրապարակախոս, դասագրքերի հեղինակ Վաչագան Սարգսյանի նախաձեռնությամբ կազմակերպված խաղ-մրցույթն էր։ Վ․ Սարգսյանի դասավանդած «Ստեղծարար մտածողություն» առարկայի շրջանակներում անցկացվող այդ մրցույթին մասնակցում էին «Քվանտ» վարժարանի 4-րդ դասարանցիները։ Մրցույթը դատում էր անկողմնակալ մրցատյանը, որում ընդգրկված էին վարժարանի տարբեր առարկաների ուսուցիչներ։ Մրցույթի կազմակերպմանը մեծապես աջակցեցին հիմնադիր դպրոցի ներկայացուցիչները։ Մրցույթի նպատակն էր ամփոփել, ամբողջացնել անցած նյութի իմացությունը, ստուգել սովորողների՝ ոչ ստանդարտ իրավիճակներից դուրս գալու հմտությունները, կոնկրետ առաջադրանքներ կատարելիս ստեղծարար մտածողության դրսևորումները, նրանց՝ երևույթները տարբեր տեսակետներից դիտարկելու ունակությունները և այդ ամենն անել պայծառ տրամաբանությամբ՝ անկաշկանդ ցուցաբերելով իրենց իմացությունները։ Մրցույթում միավորների առավելությամբ հաղթեց վարժարանի 4-2 դասարանը։ Մրցույթն ամփոփվեց դահլիճում ներկա ուսուցիչների, ծնողների, այլ դասարանների սովորողների բուռն ծափահարությամբ, ինչը փայլուն վկայությունն էր այն բանի, որ նմանատիպ միջոցառումները մեծապես նպաստում են սովորողների ստեղծարար մտածողության զարգացմանը։
footer_logo
О нас
Поступление
Расписание
Онлайн школа

Свяжитесь с нами

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationЕреван, Багратуняц 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College