IB World School
О нас Menu
Поступление Расписание Контакты Онлайн школа
О нас
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека Поступление Расписание Контакты Онлайн школа
RU
AM EN
Вход login_arrow
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека
Забыл
О школе Announcements
×

Забыли пароль? Наш административный отдел с радостью поможет вам — пожалуйста, свяжитесь с ними.

Объявления

Пересдачи
31.01.2026

Пересдачи

Աշխարհագրության «ՀՀ բնությունը» թեմայի ամփոփումը Հայաստանի բնության պետական թանգարանում

06.12.2019
Աշխարհագրության «ՀՀ բնությունը» թեմայի ամփոփումը Հայաստանի բնության պետական թանգարանում
«Քվանտ» վարժարանի 9-3 դասարանի աշակերտները դասղեկ և աշխարհագրության ուսուցչուհի Գոհար Սարգսյանի նախաձեռնությամբ աշխարհագրության «ՀՀ բնությունը» թեման ամփոփեցին Հայաստանի բնության պետական թանգարանում։ Արդեն իսկ ունենալով տեսական գիտելիքներ՝ թանգարանում աշակերտները ծանոթացան Հայաստանի ռելիեֆը և աշխարհագրական դիրքը ներկայացնող մանրակերտին, տարբեր դարաշրջաններին պատկանող բրածո նմուշների միջոցով կարողացան պատկերացում կազմել Հայաստանի բնության անցյալի մասին: Նույն սրահում քվանտականները ծանոթացան հանրապետության ընդերքը հարստացնող մետաղական, ոչ մետաղական օգտակար հանածոներին, կիսաթանկարժեք քարերին, ինչպես նաև ընդերքի հարստությունների շարքին դասվող բազմաթիվ հանքային ջրերին, հանրապետության տարածքում հանդիպող հողատեսակներին՝ ներկայացված մենաքարերի տեսքով։ Այստեղ նաև հետաքրքիր ներկայացվեց սրբազան մեռոնի պատրաստումը: Քանի որ Հայաստանը տիպիկ լեռնային երկիր է, քվանտականները երկրորդ և երրորդ սրահներում հնարավորություն ունեցան էքսկուրս կատարել ՀՀ վերընթաց լանդշաֆտային գոտիներով` սկսելով կիսաանապատային գոտուց հասնելով մինչև մերձալպյան ու ալպյան գոտի։ Սրահներում առաջնակարգ տեղ էր զբաղեցնում բնության պահպանությունը, ցուցադրված էր բուսական և կենդանական աշխարհի առավելապես վտանգի ենթարկված, անհետացող և հազվագյուտ տեսակների հաշվառման ՀՀ բույսերի և կենդանիների Կարմիր գիրքը և բնության հատուկ պահպանվող տարածքները՝ ներկայացված քարտեզների և վահանակների տեսքով: Քվանտականները թանգարանից հեռացան հայրենի բնության մասին նոր գիտելիքներով զինված:
footer_logo
О нас
Поступление
Расписание
Онлайн школа

Свяжитесь с нами

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationЕреван, Багратуняц 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College