IB World School
О нас Menu
Поступление Расписание Контакты Онлайн школа
О нас
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека Поступление Расписание Контакты Онлайн школа
RU
AM EN
Вход login_arrow
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека
Забыл
О школе Announcements
×

Забыли пароль? Наш административный отдел с радостью поможет вам — пожалуйста, свяжитесь с ними.

Объявления

Пересдачи
31.01.2026

Пересдачи

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԲ «ԴԻՊԼՈՄԱ» ԾՐԱԳՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՎԵՐԱԾՎԵԼ Է ՋԵՐՄ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ․․․

03.12.2019
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ  ՄԲ «ԴԻՊԼՈՄԱ» ԾՐԱԳՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՎԵՐԱԾՎԵԼ Է ՋԵՐՄ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ․․․
Կրթական գործընթացներում լավագույն արդյունքի հասնում են նաև ուսումնական հաստատությունների սերտ համագործակցության, փորձի փոխանակման շնորհիվ։ «Քվանտ» վարժարանը մշտապես կարևորել է համագործակցությունը ինչպես մեր հանրապետության, այնպես էլ արտերկրի կրթական այլ հաստատությունների հետ։ Նմանատիպ համագործակցության փայլուն մի օրինակ է ՌԴ Մոսկվա քաղաքի թիվ 1329 դպրոցի հետ գործընկերությունը։ Օրերս հերթական անգամ Հայաստան է ժամանել այդ դպրոցի՝ Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագիրն իրականացնող ուսուցիչների և աշակերտների՝ արդեն 27-հոգանոց պատվիրակությունը։ Այցելության մեկնարկը տրվեց վարժարանի հյուրընկալ հարկի տակ․ հենց առաջին օրը ռուսական դպրոցի և վարժարանի աշակերտների հետ հետաքրքիր ու բացառիկ դասեր անցկացրին անգլերենի, էկոնոմիկայի, հոգեբանության ուսուցիչները, ապա շրջայց կատարեցին վարժարանի տարածքում, եղան տարբեր մասնաշենքերի հետաքրքիր հատվածներում։ Ռուսական դպրոցի պատվիրակության ներկայացուցիչները Հայաստանում եղան շուրջ մեկ շաբաթ և գերհագեցած գրաֆիկով կազմակերպեցին իրենց աշխատանքները։ Վարժարանի ուսուցիչներն ու աշակերտները նախաձեռնեցին նաև տարբեր էքսկուրսիաներ թե´ Երևանում, թե´ Հայաստանի տարածքում՝ փորձելով հյուրերին ծանոթացնել մեր տեսարժան վայրերին։ Նշենք, որ նույն այդ համագործակցության շրջանակում այս տարվա ձմռանը՝ հունվար ամսին, վարժարանի պատվիրակությունը հյուրընկալվեց ՌԴ Մոսկվա քաղաքի միջազգային այդ դպրոցում, իսկ դրանից առաջ՝ նախորդ տարվա աշնանը, դարձյալ Հայաստանում էին մեր բարեկամ դպրոցի ներկայացուցիչները։ Վստահաբար կարող ենք պնդել, որ «Քվանտ» վարժարանի ու ռուսական թիվ 1329 դպրոցի համագործակցությունը չափազանց արդյունավետ է և արդեն վերածվել է ջերմ բարեկամության՝ երկու կողմերին էլ մղելով նորանոր բացահայտումների ու նվաճումների։
footer_logo
О нас
Поступление
Расписание
Онлайн школа

Свяжитесь с нами

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationЕреван, Багратуняц 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College