IB World School
О нас Menu
Поступление Расписание Контакты Онлайн школа
О нас
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека Поступление Расписание Контакты Онлайн школа
RU
AM EN
Вход login_arrow
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека
Забыл
О школе Announcements
×

Забыли пароль? Наш административный отдел с радостью поможет вам — пожалуйста, свяжитесь с ними.

Объявления

Пересдачи
31.01.2026

Пересдачи

Աշնանային Երևանից դեպի սառնաշունչ Սևան ու Դիլիջան

25.11.2019
Աշնանային Երևանից դեպի սառնաշունչ Սևան ու Դիլիջան
Օրերս յուրօրինակ էքսկուրսիա կազմակերպեցին 7-4 դասարանի ծնողներն, աշակերտներն ու դասղեկ Ռ. Արշակյանը: Ուղղությունն ընտրվեց հյուսիս-արևելք՝ Սևանի վանքային համալիր, Գոշավանք և Հաղարծին: Էքսկուրսիան սկսվեց Սևանի վանքային համալիրից, որտեղ հարցասեր աշակերտները տեղեկացան, որ Գրիգոր Լուսավորիչն է հիմնել Սևանավանքի առաջին երկու եկեղեցիները` Սբ. Հարությունը և Սբ. Կարապետը, ներկա գտնվեցին կիրակնօրյա պատարագին: Հաջորդ ուղղությունը Գոշավանքն էր: Գոշավանքը միջնադարյան Հայաստանի կրոնական և կրթամշակութային նշանավոր կենտրոններից մեկն է, ուր 25 տարի ապրել ու գործել է «մեծ վարդապետ» Մխիթար Գոշը: Նա ժամանակի ճանաչված գիտնականներից էր, օրենսդիր, դավանաբան, մեկնիչ, պատմիչ, առակագիր ու մանկավարժ։ Նրա իմաստության համբավն այնքան է տարածվել, որ շատերը հեռավոր վայրերից եկել են աշակերտելու նրան։ Զարմանահրաշ բնությունը իր սպիտակ սավանն էր փռել Հաղարծնի շրջակա անտառների վրա, կարծես ցանկանում էր հրաշակերտ այս վանական համալիրը թաքցնել մարդկային հետաքրքրասեր աչքերից: Սակայն սա միայն շարժեց աշակերտների ու նրանց ծնողների հետաքրքրասիրությունը: Հետաքրքրությամբ տեղեկացան, որ վերանորոգման աշխատանքների ժամանակ համալիրում նկուղային ընդարձակ հատված է հայտնաբերվել, որտեղ, ամենայն հավանականությամբ, թշնամիների արշավանքների ժամանակ պահվել են վանքում եղած ձեռագրերը: Օրվա տպավորություններով, տեսածով ու լսածով տպավորված՝ ուշ երեկոյան էքսկուրսիայի մասնակիցները վերադարձան տուն:
footer_logo
О нас
Поступление
Расписание
Онлайн школа

Свяжитесь с нами

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationЕреван, Багратуняц 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College