IB World School
О нас Menu
Поступление Расписание Контакты Онлайн школа
О нас
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека Поступление Расписание Контакты Онлайн школа
RU
AM EN
Вход login_arrow
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека
Забыл
О школе Announcements
×

Забыли пароль? Наш административный отдел с радостью поможет вам — пожалуйста, свяжитесь с ними.

Объявления

Пересдачи
31.01.2026

Пересдачи

ՏՏ ոլորտի կրթական ամենամյա մրցանակաբաշխությունից քվանտականները վերադարձան հարուստ ավարով․․․

11.11.2019
ՏՏ ոլորտի կրթական ամենամյա մրցանակաբաշխությունից քվանտականները վերադարձան հարուստ ավարով․․․
Հայտնի են ՏՏ ոլորտի կրթական ամենամյա մրցանակաբաշխության հաղթողները։ Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Ա. Խաչատրյանի անվան համերգասրահում մասնակցեց «Սինոփսիս Արմենիա» ընկերության հիմնադրման 15-ամյակին նվիրված միջոցառմանը և ՏՏ ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական կրթական մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությանը: Վարչապետ Փաշինյանն անձամբ պարգևներ հանձնեց «Գլխավոր մրցանակ», «Լավագույն ասպիրանտ», «Լավագույն մագիստրոս», «Լավագույն բակալավր», «Լավագույն սփյուռքահայ ուսանող» և «Լավագույն աշակերտ» անվանակարգերում հաղթող ճանաչված 47 մրցանակակիրներին: «Քվանտ» վարժարանի սաները այս անգամ ևս հարուստ ավարով վերադարձան այդ մրցանակաբաշխությունից։ Վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Արթուր Պապյանը և ՄԲ «Դիպլոմա» ծրագրի սովորող Միհրան Միրոյանը ճանաչվեցին «Լավագույն աշակերտ» անվանակարգի հաղթողներ։ ՏՏ ոլորտի կրթական ամենամյա մրցանակաբաշխության «Գլխավոր մրցանակ» անվանակարգի հաղթողը ևս քվանտական է՝ ՄԲ «Դիպլոմա» ծրագրի սովորող Սիփան Հովսեփյանը։ «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանն իր խոսքում նշեց, որ մրցանակաբաշխության 15 տարիների ընթացքում միայն 5 անգամ են «Գլխավոր մրցանակ» անվանակարգի հաղթող առանձնացրել․ արժանի թեկնածուների բացակայության դեպքում այդ մրցանակն ուղղակի չի տրվում։ Ուրախալի է այն, որ արդեն երկրորդ անգամ այդ անվանակարգի հաղթող է դառնում քվանտականը։ Ոգևորիչ մեկ այլ հանգամանք էր այն, որ «Լավագույն բակալավր», «Լավագույն մագիստրոս» անվանակարգերի հաղթողների մեջ ևս կային քվանտականներ։ «Լավագույն բակալավր» ճանաչվեց վարժարանի շրջանավարտ, ԵՊՀ ուսանող Ռուբեն Միրոյանը, իսկ «Լավագույն մագիստրոս» անվանակարգի հաղթող՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանող Արման Զաքարյանը, որը նույնպես վարժարանի շրջանավարտ է։ Ջերմորեն շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին և մաղթում նորանոր նվաճումներ։
footer_logo
О нас
Поступление
Расписание
Онлайн школа

Свяжитесь с нами

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationЕреван, Багратуняц 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College