IB World School
О нас Menu
Поступление Расписание Контакты Онлайн школа
О нас
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека Поступление Расписание Контакты Онлайн школа
RU
AM EN
Вход login_arrow
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека
Забыл
О школе Announcements
×

Восстановление пароля

Укажите адрес электронной почты или логин — пришлём письмо со ссылкой для смены пароля.

Объявления

Пересдачи
31.01.2026

Пересдачи

ՔՎԱՆՏԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՂԹԱԿԱՆ ԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է...

28.10.2019
ՔՎԱՆՏԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՂԹԱԿԱՆ ԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է...
«Քվանտ» վարժարանի օլիմպիականները երբեք չեն տարվում հաղթական փառքի դափնիներով և չեն բավարարվում ունեցած նվաճումներով: Նրանք մշտապես գերազանց մարզավիճակում են և պատրաստ են մասնակցելու ցանկացած մրցույթի: ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ «ICPC» ծրագրավորման միջազգային օլիմպիադայի հայաստանյան տարածաշրջանային մրցույթը: «Քվանտ» վարժարանի թիմը այդ մրցույթում արձանագրեց հիանալի արդյունքներ: Օլիմպիադայի հայաստանյան տարածաշրջանային մրցույթին մասնակցել է հինգ բուհերի (ԵՊՀ, ՀԱՀ, ՃՇՀԱՀ, ԱրՊՀ և Հայ-ռուսական համալսարան) 17 թիմ, նաև «Քվանտ» վարժարանի և «Ֆիզմաթ» դպրոցի աշակերտները: ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, մրցույթի հայաստանյան տնօրեն Վահրամ Դումանյանի հավաստմամբ գոհացուցիչ են դպրոցականների ցուցաբերած արդյունքները, որոնք, մրցույթից դուրս չափելով իրենց ուժերը, շատ ավելի լավ են հանդես եկել, քան համալսարանական թիմեր: Հարկ ենք համարում նշել, որ «Քվանտ» վարժարանի թիմը (Սամվել Անդրեասյան, Ալեքսանդր Աբելյան, Արայի Խալաթյան) գրավեց 3-րդ պատվավոր տեղը՝ լուծելով ԵՊՀ լավագույն թիմերի հետ հավասար քանակով խնդիրներ։ Քվանտականները կանգ չառան և շարունակեցին հաղթական արշավը.հաջորդ օրը մեր թիմերը մասնակցեցին ВКОШП մրցույթի համացանցային ընտրական փուլին։ Առաջին թիմը լուծեց 9 խնդիր և լավագույն եռյակում է։ Մյուս թիմը 6 խնդրով 25-րդ տեղում է ավելի քան 320 մասնակիցների մեջ։ Ջերմորեն շնորհավորենք մեր օլիմպիականներին՝ նրանց մաղթելով նորանոր բարձունքների նվաճում:
footer_logo
О нас
Поступление
Расписание
Онлайн школа

Свяжитесь с нами

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationЕреван, Багратуняц 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College