IB World School
О нас Menu
Поступление Расписание Контакты Онлайн школа
О нас
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека Поступление Расписание Контакты Онлайн школа
RU
AM EN
Вход login_arrow
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека
Забыл
О школе Announcements
×

Забыли пароль? Наш административный отдел с радостью поможет вам — пожалуйста, свяжитесь с ними.

Объявления

Пересдачи
31.01.2026

Пересдачи

Էքսկուրսիա Հայաստանի պատմական վայրերում

22.10.2019
Էքսկուրսիա Հայաստանի պատմական վայրերում
«Քվանտ» վարժարանի 7-3 դասարանի սովորողները դասղեկ Ն. Զոհրաբյանի ուղեկցությամբ մեր հայրենիքի գեղեցիկ ու տեսարժան անկյուններից մեկում են: Կազմակերպել են էքսկուրսիա, որի երթուղին չափազանց ընդգրկուն է: Քվանտականները Արենիում են՝ գինեգործության ծննդավայրում: Դասղեկ, նաև պատմության ուսուցչուհի Ն. Զոհրաբյանը ներկայացնում է արժեքավոր տեղեկություններ պատմությունից: Երեխաներին հետաքրքրում է այն փաստը, որ Հայաստանում խաղողագործությամբ սկսել են զբաղվել մեր թվարկությունից շատ տարիներ առաջ: Կարմիր ժայռերի մեջ գտնվող «Նորավանք» վանական հալամիրը հիմնադրվել է XII դարում, հնագույն շենքերի տարածքում: Քվանտականները այստեղ ևս հետաքրքիր բաներ են գտնում: Եղեգնաձորից 12 կմ հեռավորության վրա, Արենի գետի ձախ ափին գտնվող Թռչունների քարանձավը նույնպես 7-3 դասարանի սովորողների մեծ ուշադրությանն է արժանանում: Քարանձավի ուսումնասիրություններից գտնվել են մ.թ.ա. 4200-3500 թվականներին վերագրված մետաղյա դանակներ, մրգի սերմեր, հացահատկի մնացորդներ, պարան, ամանեղեն, հագուստ, չորացած խաղող ու սալոր։ Այստեղ է հայտնաբերվել աշխարհում ամենահին՝ ավելի քան 5500 տարեկան կաշվե կոշիկը, մ.թ.ա. 3900 թ-ին վերագրվող կանացի կիսաշրջազգեստ, ինչպես նաեւ աշխարհի առաջին գինեգործարանը։ Ներկայումս այդ գինեգործարանը համարվում է աշխարհում հնագույնը եւ թվագրվում է մ.թ.ա. 4-րդ հազարամյակին։ Քարանձավի ներսում մարդիկ չեն բնակվել, իսկ գինու սպառումը նրանց համար կրել է ծիսական բնույթ։ Պատմական հարուստ գիտելիքներով հարստացած և մեր բնաշխարհի գեղեցկությամբ հմայված քվանտականները վերադառնում են տուն:
footer_logo
О нас
Поступление
Расписание
Онлайн школа

Свяжитесь с нами

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationЕреван, Багратуняц 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College