IB World School
О нас Menu
Поступление Расписание Контакты Онлайн школа
О нас
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека Поступление Расписание Контакты Онлайн школа
RU
AM EN
Вход login_arrow
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека
Забыл
О школе Announcements
×

Забыли пароль? Наш административный отдел с радостью поможет вам — пожалуйста, свяжитесь с ними.

Объявления

Пересдачи
31.01.2026

Пересдачи

«ԴԱՍԱՐԱՆ + ԴԱՍԱԿԱՆ» Կրթական ծրագիր Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում

21.10.2019
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը հրավիրում է Երևան քաղաքի ավագ դպրոցների աշակերտներին մասնակցելու «Դասարան + դասական» կրթական ծրագրին։ Ծրագրին կարող են մասնակցել 10-12-րդ դասարանի աշակերտները՝ լրացնելով մասնակցության հայտը և գրելով շարադրություն հայ թատերարվեստի մասին հետևյալ թեմաներով. • Իմ սիրելի դերասանը / դերասանուհին • Իմ սիրելի ներկայացումը • Իմ սիրելի թատրոնը • Իմ սիրելի գրական հերոսը Բոլոր մասնակիցները որպես խրախուսական նվեր կստանան ներկայացման տոմս։ Հաղթողները (60 աշակերտ) կմասնակցեն Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կազմակերպած հինգ օր տևողությամբ հատուկ դասախոսությունների շարքին և կդիտեն ներկայացումներ։ Թատրոնի պատմություն, Դերասանական արվեստ, Ռեժիսորական արվեստ, Արվեստի այլ տեսակների ներգրավվածությունը թատրոնում, Թատերական գործի կազմակերպում թեմաներով դասախոսությունները կվարեն ոլորտի լավագույն մասնագետները։ Ծրագրի հաջորդ փուլի ժամանակ մասնակիցները մեկ դասաժամ տևողությամբ դաս կմշակեն, որը հենց իրենք՝ որպես ուսուցիչ կներկայացնեն իրենց դպրոցներում։ Դասի թեմայի ընտրությունն ու մշակումն աշակերտները կիրականացնեն իրենց ընտրած մասնագետի հետ։ Ծրագրի հաղթողները նաև հնարավորություն կստանան ողջ թատերաշրջանի ընթացքում ներկա լինել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բոլոր ներկայացումներին՝ իրենց հետ բերելով ևս մեկ հյուր։ Ծրագիրը կամրապնդի դպրոց-թատրոն կապը՝ աննախադեպ հնարավորություն ընձեռելով աշակերտների համար ծանոթանալ ոլորտի լավագույն մասնագետների հետ, անվճար ներկայացումներ դիտել, պատկերացնել թատրոն-համակարգի ամբողջական կառուցվածքը, ինչպես նաև կարող է կողմնորոշիչ դեր կատարել մասնագիտության ընտրության հարցում։ Առաջնային ժամանակացույց Հոկտեմբերի 28 – մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետ (հայտերը կարող են ուղարկվել dasaran.dasakan@gmail.com էլեկտրոնային հասցեով կամ ներկայացվել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն) Նոյեմբերի 4 – շարադրության հանձնման օր (մասնակցության հայտ ներկայացրած աշակերտները կհրավիրվեն Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, որտեղ կգրեն շարադրությունները) Նոյեմբերի 8 – ծրագրի հաղթողների հայտնում (շարադրությունների արդյունքները կամփոփի թատրոնի կողմից հրավիրված մասնագիտական խորհուրդը) Նոյեմբերի 12-16 – դասախոսությունների և ներկայացումների շաբաթ (դասախոսությունները տեղի կունենան Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ մասնակիցները կդիտեն նաև ներկայացումներ) Նոյեմբերի 25 – դեկտեմբերի 20 – ծրագրի երկրորդ փուլ (հիմնվելով առաջին փուլի ընթացքում ձեռք բերված գիտելիքի վրա՝ ծրագրի մասնակիցները կպատրաստեն և իրենց դպրոցներում կներկայացնեն մեկժամյա դասախոսություններ) Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար Հեռ.։ 010-52-57-72 Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն Բջջ.: 055-82-87-66 Մանե Մկրտչյան, ծրագրի գլխավոր համակարգող Էլ. հասցե։ dasaran.dasakan@gmail.com www.facebook.com/DasaranDasakan-ԴասարանԴասական
footer_logo
О нас
Поступление
Расписание
Онлайн школа

Свяжитесь с нами

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationЕреван, Багратуняц 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College