IB World School
О нас Menu
Поступление Расписание Контакты Онлайн школа
О нас
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека Поступление Расписание Контакты Онлайн школа
RU
AM EN
Вход login_arrow
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека
Забыл
О школе Announcements
×

Восстановление пароля

Укажите адрес электронной почты или логин — пришлём письмо со ссылкой для смены пароля.

Объявления

Пересдачи
31.01.2026

Пересдачи

ՉԱՐԵՆՑՅԱՆ ՈԳՈՎ, ՉԱՐԵՆՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ...

21.10.2019
ՉԱՐԵՆՑՅԱՆ ՈԳՈՎ, ՉԱՐԵՆՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ...
Եղիշե Չարենցը հայ գրականության խոշորագույն դեմքերից մեկն է, հայ գրականության նորագույն շրջանի հիմնադիրը: Դեռևս մարդիկ կան, որոնք առասպելներ են պատմում Չարենցի մասին: Իր կյանքի օրոք նա վերածվեց լեգենդի: Լեգենդ Չարենցի հետ կապված իրականությունը բացահայտելու և չարենցյան թեման ամփոփելու նպատակով հոկտեմբերի 19-ին 7-4 դասարանը դասղեկի` Ռ. Արշակյանի ուղեկցությամբ այցելեց Չարենցի տուն-թանգարան: Ասել, որ այցելությունը տուն-թանգարան տպավորիչ էր, նշանակում է ոչինչ չասել: Երեխաները մի առանձնահատուկ ուշադրությամբ ու ակնածանքով հասու եղան չարենցյան պոեզիային, տեսան, թե ինչպիսի պայմաններում է ապրել և ստեղծագործել մեծն Չարենցը, տեսան նրա իրերը, բանտից գրած բանաստեղծությունների պատառիկները, որ փրկվել և հասել են մինչև մեր օրեր: Մարդկային մեծ ողբերգություն... Սա էր անցած դարի 30-ական թվականների այն բոլոր մտավորականների ճակատագիրը, որոնք չէին համակերպվում «թիֆլիսեցի նեղճակատ կինտոյի» վարած քաղաքականության հետ: Իսկ ըմբոստ հոգու տեր Չարենցը բացառություն չէր. նա չէր կարող անտարբեր մնալ անարդարության, դավաճանության նկատմամբ: Եվ իհարկե կյանքի գնով հատուցեց իր հայացքների, իր գործունեության համար: Աննկուն հայորդու, մեծն Չարենցի մասին մտքերով էլ աշակերտները հրաժեշտ տվեցին տուն-թանգարանի հյուրընկալ աշխատակիցներին ու էքսկուրսավարին:
footer_logo
О нас
Поступление
Расписание
Онлайн школа

Свяжитесь с нами

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationЕреван, Багратуняц 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College