IB World School
О нас Menu
Поступление Расписание Контакты Онлайн школа
О нас
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека Поступление Расписание Контакты Онлайн школа
RU
AM EN
Вход login_arrow
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека
Забыл
О школе Announcements
×

Забыли пароль? Наш административный отдел с радостью поможет вам — пожалуйста, свяжитесь с ними.

Объявления

Пересдачи
31.01.2026

Пересдачи

ՄԱՅՐ ՀՈՂԻ ԿԱՆՉՈՎ՝ ՀԱՅՐԵՆԻՔ, ԿԱՐՈՏԻ ՀԵՏՔԵՐՈՎ՝ ՀԱՐԱԶԱՏ ԿՐԹՕՋԱԽ

16.10.2019
«Քվանտ» վարժարանի շրջանավարտներից շատերը սովորում են աշխարհի մի շարք առաջատար համալսարաններում, արձանագրում են լրջագույն հաջողություններ, դառնում են իրենց ոլորտների մրցունակ մասնագետներ, բայց նրանց ամենամեծ առաքինություններից է այն, որ երբեք չեն մոռանում այն ճանապարհը, որով անցել են այդ հաջողություններին հասնելու ճանապարհին։ Հենց առաջին հնարավորության դեպքում թեկուզ կարճ ժամանակով նրանք գալիս են հայրենիք, կարոտի կանչով՝ նաև հարազատ կրթջախ։ Ուսումնական այս տարեսկիզբը բացառություն չէր։ ՄԲ «Դիպլոմա» ծրագրի՝ 2017 թվականի շրջանավարտներ Նարինե Դավթյանը(UCL), Ռուդիկ Գրիգորյանը (ICL) և Արեգ Մինասյանը (Բրիստոլի համալսարան) արձակուրդն անցկացրել էին հայրենիքում և մինչ մեկնումը եղան նաև հարազատ կրթօջախում։ Նրանք հանդիպեցին ՄԲ «Դիպլոմա» ծրագրով սովորող իրենց կրտսեր ընկերների հետ, կարևոր խորհուրդներ տվեցին և հայտնեցին իրենց պատրաստակամությունը հարկ եղած դեպքում օգնելու։ Հայաստան կատարած մեկշաբաթյա այցի շրջանակում վարժարան եկավ նաև Օքսֆորդի համալսարանի կենսաբանական գիտությունների բաժնի ուսանողի Լուսյա Մանուկյանը: Նա նույնպես ՄԲ «Դիպլոմա» ծրագրի շրջանավարտ է և ուսումնառության տարիներին աչքի է ընկել գերազանց հաջողություններով, փայլուն հաղթանակներով: Իբրև հիշեցում՝ նշենք, որ Լուսյան ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի ամենամյա մրցանակաբաշխության հաղթողներից է, այն եզակի պատանիներից է, որ առավելագույն 45 միավորով է ընդունվել աշխարհի առաջատար համալսարան: Լուսյան ևս հանդիպեց իր կրտսեր ընկերներին, չափազանց կարևոր խորհուրդներ տվեց, պատասխանեց հուզող, հետաքրքրող բոլոր հարցերին, ինքը առաջադրեց որոշակի հարցադրումներ և հանգամանորեն խոսեց դրանց մասին: Սա հիանալի ավանդույթ է, որ ձևավորել են մեր շրջանավարտները և այդպիսով իրենց մեծ սերն ու պատկառանքն են դրսևորում հարազատ կրթօջախի նկատմամբ:
footer_logo
О нас
Поступление
Расписание
Онлайн школа

Свяжитесь с нами

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationЕреван, Багратуняц 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College