IB World School
О нас Menu
Поступление Расписание Контакты Онлайн школа
О нас
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека Поступление Расписание Контакты Онлайн школа
RU
AM EN
Вход login_arrow
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека
Забыл
О школе Announcements
×

Забыли пароль? Наш административный отдел с радостью поможет вам — пожалуйста, свяжитесь с ними.

Объявления

Пересдачи
31.01.2026

Пересдачи

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԱՍ «ՇԵՆԳԱՎԻԹ» ՀՆԱՎԱՅՐՈՒՄ

12.10.2019
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԱՍ «ՇԵՆԳԱՎԻԹ» ՀՆԱՎԱՅՐՈՒՄ
«Քվանտ» վարժարանի աշակերտների ուշադրությունից ևս չի վրիպել պատմական այս հնավայրը։ Այս ուստարվա սկզբին վարժարանի տարբեր տարիքային խմբերի մի շարք սովորողներ այցելել են «Շենգավիթ» հնավայր և այնտեղ անցկացրել էքսկուրսիոն դասեր։ «Շենգավիթ» հնավայրը գտնվում է Երևան քաղաքի հարավարևմտյան հատվածում՝ Երևանյան լճի արևելյան հրվանդանին, և իր պատմագիտական արժեքով մշտապես գրավել է ոչ միայն պատմաբանների, այլև դպրոցականների ուշադրությունը։ Մեր օրերում հնավայրը ներկայանում է իրար միացած կլոր կամ քառանկյուն հիմք ունեցող կացարաններով, թեք ու նեղ փողոցներով: Այսպես՝ պատմության ուսուցչուհի Ա. Հարությունյանը սեպտեմբերի 24-ին 10-3, իսկ սեպտեմբերի 26-ին 10-2 դասարանների աշակերտների հետ այցելեց Շենգավիթ հնագիտական թանգարան: Սեպտեմբերի 28-ին պատմության ուսուցչուհի Ա․ Հարությունյանի ու դասղեկ Հ․ Գալստյանի ուղեկցությամբ 10-4 դասարանների աշակերտներն էին «Շենգավիթ» հնագիտական թանգարանի հյուրերը: Իսկ սեպտեմբերի 30-ին Շենգավիթ հնավայրում կազմակերպվեց 10-6 դասարանի էքսկուրսիոն դասը, որը վարում էր դասղեկ և պատմության ուսուցչուհի Նարինե Զոհրաբյանը։ Բոլոր աշակերտներն էլ մեծապես հետաքրքրված էին հնավայրով, որի կառույցները վկայում են ինչպես շինարարական դարավոր ավանդույթների հարատևման, այնպես էլ շինարարության որոշակի առաջընթացի մասին:
footer_logo
О нас
Поступление
Расписание
Онлайн школа

Свяжитесь с нами

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationЕреван, Багратуняц 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College