IB World School
О нас Menu
Поступление Расписание Контакты Онлайн школа
О нас
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека Поступление Расписание Контакты Онлайн школа
RU
AM EN
Вход login_arrow
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека
Забыл
О школе Announcements
×

Восстановление пароля

Укажите адрес электронной почты или логин — пришлём письмо со ссылкой для смены пароля.

Объявления

Пересдачи
31.01.2026

Пересдачи

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ՀԱՂԹԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԸ

21.09.2019
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ՀԱՂԹԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԸ
Բարձր պարգևների ու մրցանակների արժանացած քվանտական սովորողներից հետ չեն մնում նաև նրանց սիրելի ուսուցիչները: ՀՀ Անկախության տոնն այս տարի քվանտականների համար նշանավորվեց չափազանց ուրախալի լուրով: ՀՀ Անկախության տոնի առթիվ և կրթության բնագավառում ունեցած ավանդի համար «Քվանտ» վարժարանի ֆիզիկայի ամբիոնի վարիչ Մաէլս Ազիզբեկյանը պարգևատրվեց Անանիա Շիրակացու մեդալով: Նշենք, որ այս տարի մեծ շուքով նշվեց ֆիզիկայի դասավանդման շուրջ 60 տարվա փորձ ունեցող Մաէլս Ազիզբեկյանի 80-ամյակը: Մ. Ազիզբեկյանը նշանակալի ավանդ ունի օլիմպիական շարժումը մեր հանրապետությունում ձևավորելու և զարգացնելու, միջազգային հարթակում մրցունակ ֆիզիկոսներ պատրաստելու գործում։ Նրա նախաձեռնությամբ 1995թ. ստեղծվեց «Դպրոցականների օլիմպիական շարժում» հասարակական կազմակերպությունը, որը պետական ֆինանսավորման բացակայության պայմաններում ֆինանսավորում և կազմակերպում էր մեր լավագույն աշակերտների մասնակցությունը միջազգային օլիմպիադաներին: Նրա՝ տարբեր տարիների սաները փայլուն են հանդես գալիս ոչ միայն հանրապետական, այլև միջազգային օլիմպիադաներում՝ բարձր պահելով մեր պետության հեղինակությունը։ Չափազանց կարևոր է նրա դերը ուսուցիչների վերապատրաստման և կատարելագործման ուղղությամբ մեր երկրում իրականացվող գործընթացներին։ Հաշվի առնելով Մաէլս Ազիզբեկյանի՝ մեր հանրապետության հանրակրթության ոլորտում ունեցած լրջագույն ավանդը՝ հավատացնում ենք, որ «Անանիա Շիրակացի» մեդալը բաժին է հասել կրթության ոլորտի արժանի ներկայացուցչի:
footer_logo
О нас
Поступление
Расписание
Онлайн школа

Свяжитесь с нами

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationЕреван, Багратуняц 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College