IB World School
О нас Menu
Поступление Расписание Контакты Онлайн школа
О нас
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека Поступление Расписание Контакты Онлайн школа
RU
AM EN
Вход login_arrow
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека
Забыл
О школе Announcements
×

Забыли пароль? Наш административный отдел с радостью поможет вам — пожалуйста, свяжитесь с ними.

Объявления

Пересдачи
31.01.2026

Пересдачи

Հայաստանում կանցկացվի Համադպրոցական գիտության փառատոն

13.09.2019
Հայաստանում կանցկացվի Համադպրոցական գիտության փառատոն
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2019-2020 ուսումնական տարում կազմակերպվում է Համադպրոցական գիտության փառատոն: Փառատոնի նպատակն է դպրոցահասակ երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական ծրագրերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների զարգացումը: Համադպրոցական գիտության փառատոնի մասնակցության համար անհատական կամ հետազոտական խմբերը (մինչև 3 աշակերտ), գիտական ղեկավարի և խորհրդատուի աջակցությամբ, ուսումնական տարվա ընթացքում պետք է իրականացնեն իրենց կողմից առաջադրված գիտահետազոտական ծրագիրը, որի արդյունքները կներկայացնեն Փառատոնի եզրափակիչ փուլում: Եզրափակիչ փուլի ընթացքում աշակերտների կողմից ներկայացված հետազոտական ծրագիրը կգնահատվի մասնագիտական հանձնաժողովի կողմից: Այս փուլը հաղթահարած մասնակիցներն իրենց ծրագրերը կներկայացնեն ԱՄՆ-ում 2020 թվականի մայիս ամսին անցկացվող Միջազգային գիտատեխնիկական փառատոնին (International Science and Engineering Fair), որի շրջանակում անցկացվող մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 5 մլն. ԱՄՆ դոլար: Համադպրոցական գիտության փառատոնին ներկայացվող հետազոտական ծրագրերի ոլորտները տես Հավելված 2-ում: Ներկայացվող ծրագրերը պետք է համապատասխանեն հետևյալ նվազագույն պահանջներին. • ավագ դասարանի աշակերտների կողմից առաջադրված և իրականացված, • մեկ ուսումնական տարվա ընթացքում իրականանալի, • նոր և նախկինում չիրականացված Համադպրոցական Գիտության Փառատոնի ժամանակացույց. • սեպտեմբեր 2019թ. – հայտերի ընդունում • հոկտեմբեր 2019թ. – ծրագրերի քննարկում, խորհրդատուի ընտրություն • հոկտեմբեր 2019թ. – մարտ 2020թ. – ծրագրերի իրականացում • մարտ 2020թ. – Գիտության փառատոնի եզրափակիչ փուլ • ապրիլ 2020թթ. - Միջազգային գիտատեխնիկական փառատոնին մասնակցության համար ծրագրերի փաթեթի պատրաստում և ներկայացում: Հայտերը կարող եք ուղարկել asef@scs.am էլեկտրոնային հասցեին, որպես նամակի վերնագիր նշելով դպրոցի համարը: Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2019թ. հոկտեմբերի 7-ն է: Լրացուցիչ տեղեկությունների համար. էլեկտրոնային հասցե՝ asef@scs.am Հեռախոս - 094-542472
footer_logo
О нас
Поступление
Расписание
Онлайн школа

Свяжитесь с нами

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationЕреван, Багратуняц 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College