IB World School
О нас Menu
Поступление Расписание Контакты Онлайн школа
О нас
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека Поступление Расписание Контакты Онлайн школа
RU
AM EN
Вход login_arrow
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека
Забыл
О школе Announcements
×

Восстановление пароля

Укажите адрес электронной почты или логин — пришлём письмо со ссылкой для смены пароля.

Объявления

Пересдачи
31.01.2026

Пересдачи

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ

13.09.2019
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ
Օլիմպիական քվանտականները փառահեղ հաղթանակի հերթական բերկրանքն են պարգևում հարազատ կրթօջախի անձնակազմին, սիրելի ուսուցիչներին, ընկերներին, բարեկամներին: Մինչ ամռան տապին շատերը փորձում էին թոթափել ողջ տարվա ընթացքում կուտակված հոգնությունը և հնարավորինս լավ կազմակերպել իրենց հանգիստը, մի խումբ քվանտականներ մեծագույն ջերմեռանդությամբ ու ոգևորությամբ շարունակում էին պարապել և մասնակցել միջազգային մի քանի օլիմպիադայի: Անշուշտ, փայլուն արդյունքները չուշացան: Հուլիս ամսին Բրատիսլավայում կայացած միջազգային օլիմպիադայում «Քվանտ» վարժարանի աշակերտներ Սամվել Անդրեասյանը և Ալեքսանդր Աբելյանը նվաճել են բրոնզե մեդալներ։ Սլովենիայի Մարիբոր քաղաքում օգոստոսի 23-29-ն անցկացված EJOI2019 (European Junior Olympiads in Informatics-Եվրոպայի ինֆորմատիկայի պատանիների օլիմպիադա) ինֆորմատիկայի 3-րդ միջազգային օլիմպիադայում «Քվանտ» վարժարանի աշակերտներ Ալեքսանդր Աբելյանը արժանացել է ոսկե, իսկ Արայի Խալաթյանը՝ բրոնզե մեդալների։ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում սեպտեմբերի 1-6-ն անցկացված Մեգապոլիսների 4-րդ միջազգային օլիմպիադայում «Քվանտ» վարժարանի աշակերտներ Լորետա Արզումանյանը (մաթեմատիկա՝ 11-րդ դասարան), Սամվել Անդրեասյանը (ինֆորմատիկա՝ 12-րդ դասարան), Ալեքսանդր Աբելյանը (ինֆորմատիկա՝ 11-րդ դասարան) արժանացել են արծաթե մեդալների: Արձակուրդային երկու ամիս և 7 մեդալ միջազգային օլիմպիադաներից: Մի՞թե սա քվանտականին արժանի սխրանք չէ: Ջերմորեն շնորհավորում ենք մեր օլիմպիականներին՝ նրանց մաղթելով աննահանջ ընթացք: Շնորհավորում ենք նաև նրանց հաղթանակի բերկրանքը վայելողներին:
footer_logo
О нас
Поступление
Расписание
Онлайн школа

Свяжитесь с нами

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationЕреван, Багратуняц 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College