IB World School
О нас Menu
Поступление Расписание Контакты Онлайн школа
О нас
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека Поступление Расписание Контакты Онлайн школа
RU
AM EN
Вход login_arrow
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека
Забыл
О школе Announcements
×

Забыли пароль? Наш административный отдел с радостью поможет вам — пожалуйста, свяжитесь с ними.

Объявления

Пересдачи
31.01.2026

Пересдачи

ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ «ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ ՏՐՎԱԾ Է ․․․

02.09.2019
ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ  ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ «ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ ՏՐՎԱԾ Է ․․․
Գիտելիքի օրվան նվիրված աշխույժ ու տոնական տրամադրությունները գերիշխող են նաև «Քվանտ» վարժարանում։ Հիմնադիր դպրոցն այսօր ընդունում և ջերմորեն ողջունում է իր նոր սաներին։ Հուզմունքի ու ոգևորության, հրճվանքի ու բերկրանքի զգացողությունները միախառնվել են իրար։ Վարժարանի առաջին դասարանի փոքրիկներին ողջունելու էին եկել ոչ միայն տնօրենության ներկայացուցիչները, ուսուցիչներ, նաև լավագույն շրջանավարտներ։ Ուշագրավ է այն, որ այս տարի տոնին նվիրված միջոցառումների շրջանակում իր այցով քվանտական փոքրիկներին պատվել էր վարժարանում «Պատմություն» առարկա դասավանդած, իսկ հիմա ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Իր շնորհավորական խոսքում նա նշեց, որ փոքրիկների առջև իր դռներն է բացել մի կրթօջախ, որ իր ուրույն դերակատարումն է ունեցել և ունի Հայաստանի նորօրյա պատմության մեջ, ու քվանտական լինելը մեծագույն պատիվ է: Հնչեց ՀՀ օրհներգը, որից հետո ներկայացվեց վարժարանի տնօրենության ուղերձը։ Շնորհավորական խոսքով ու մաղթանքներով հանդես եկան վարժարանի՝ ՄԲ «Դիպլոմա» ծրագրի լավագույն շրջանավարտներ Սերինե Նազարյանը, Իննա Քոչարյանը։ Իրենց գեղեցիկ համարներով ներկաներին հաճելի պահեր պարգևեցին հիմնադիր դպրոցի 2-4-րդ դասարանների սովորողները: Ապա հնչեց վարժարանի օրհներգը, որի հնչյունների ուղեկցությամբ դասվարները երեխաներին ուղեկցեցին իրենց դասարաններ, որտեղ նրանք հաղորդակից են լինելու գիտության ու կրթության լույսին։ Բարի երթ մաղթենք մեր աշակերտներին՝ նրանց մաղթելով բազում բացահայտումներ գիտության ու կրթության անեզր աշխարհում․․․
footer_logo
О нас
Поступление
Расписание
Онлайн школа

Свяжитесь с нами

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationЕреван, Багратуняц 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College