IB World School
О нас Menu
Поступление Расписание Контакты Онлайн школа
О нас
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека Поступление Расписание Контакты Онлайн школа
RU
AM EN
Вход login_arrow
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека
Забыл
О школе Announcements
×

Забыли пароль? Наш административный отдел с радостью поможет вам — пожалуйста, свяжитесь с ними.

Объявления

Пересдачи
31.01.2026

Пересдачи

Անսովոր ու հետաքրքիր դաս 2-3 դասարանում

16.05.2019
Անսովոր ու հետաքրքիր դաս 2-3 դասարանում
Ի՞նչ գիտենք մենք առավոտյան նախաճաշին պանրի ու տաք թեյի հետ անփոխարինելի թարմ և անուշաբույր լավաշի մասին։ «Քվանտ» վարժարանի 2-3 դասարանի փոքրիկները արդեն հարուստ և ընդգրկուն գիտելիքներ ունեն հայոց հացերի արքա լավաշի մասին։ Իսկ այդ գիտելիքները նրանք ամբողջացրին սիրելի կրթօջախում կազմակերպված չափազանց հետաքրքիր ու անսովոր դասի ժամանակ։ Դասի թեման էր՝ «Լավաշ»։ Աշակերտները ներկայացրին ցորենից խմոր, ապա լավաշ ստանալու ողջ ընթացքը։ Փոքրիկ քվանտականները մեծ խանդավառությամբ պատմեցին, թե ինչպես են թխում լավաշ․ նախ գրտնակում են խմորի գնդերը, խմորի բարակ թերթեր դարձնում, ապա գցում ձվաձև փափուկ բարձի վրա և թոնրի տաք պատին խփում։ Հաշված րոպեներ հետո նրբաթերթ լավաշը պատրաստ է։ Ապա համտեսեցին անուշահամ լավաշը։ Ուշագրավ էր այն, որ փոքրիկները սովորեցին նաև լավաշ թխելու արարողությանը նվիրված մի գեղեցիկ խաղիկ, որն էլ երգեցին իբրև ամփոփում՝ իրենց փայլուն գիտելիքներով բերկրանքի ու ոգևորության պահեր պարգևելով սիրելի ուսուցչին։ Ուզում ենք հավատալ, որ նմանատիպ դասերը ևս մեծապես նպաստում են սովորողների դաստիարակության չափազանց կարևոր գործի արդյունավետ կազմակերպմանը։
footer_logo
О нас
Поступление
Расписание
Онлайн школа

Свяжитесь с нами

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationЕреван, Багратуняц 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College