IB World School
О нас Menu
Поступление Расписание Контакты Онлайн школа
О нас
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека Поступление Расписание Контакты Онлайн школа
RU
AM EN
Вход login_arrow
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека
Забыл
О школе Announcements
×

Забыли пароль? Наш административный отдел с радостью поможет вам — пожалуйста, свяжитесь с ними.

Объявления

Пересдачи
31.01.2026

Пересдачи

Առաջատար ընկերության ներկայացուցիչները «Քվանտ» վարժարանում

14.05.2019
Առաջատար ընկերության ներկայացուցիչները «Քվանտ» վարժարանում
Օրերս «Քվանտ» վարժարան այցելեցին ռազմաարդյունաբերական ոլորտի համակարգերի համար ծրագրային ապահովում տրամադրող համաշխարհային առաջատար ընկերություններից մեկի ներկայացուցիչները՝ «Դասո սիստեմս» (″Dassault systemes″) ընկերության առաջին փոխնախագահ Քրիստիան Նարդենին ու ակադեմիական ծրագրերի գլխավոր տնօրեն Քսավիե Ֆուրժեին։ Ճանաչողական այցով «Քվանտ» վարժարան ժամանած հյուրերին մեծապես հետաքրքրում էին ՏՏ ոլորտում կրթական-նորարարական ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։ Նրանք համակ ուշադրությամբ լսեցին վարժարանի կրթական ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը, ծանոթացան վարժարանում ստեղծված վիրտուալ լաբորատորիաներին, դրանց օգտագործմամբ կրթական գործընթացը էլ ավելի արդյունավետ կազմակերպելու առանձնահատկություններին։ Հյուրերը եղան նաև վարժարանի ֆիզիկայի, քիմիայի լաբորատորիաներում։ Նրանց հետաքրքրեցին վարժարանի ուսուցիչների ղեկավարությամբ աշակերտների հետազոտական աշխատանքների արդյունք հանդիսացող սարքավորումները, դիտեցին մի քանի փորձ։ Հյուրերը տպավորված հեռացան վարժարանից՝ խոստանալով չուշացնել հաջորդ այցը և վերադառնալ իրենց հետ համագործակցության առաջարկով։
footer_logo
О нас
Поступление
Расписание
Онлайн школа

Свяжитесь с нами

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationЕреван, Багратуняц 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College