IB World School
О нас Menu
Поступление Расписание Контакты Онлайн школа
О нас
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека Поступление Расписание Контакты Онлайн школа
RU
AM EN
Вход login_arrow
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека
Забыл
О школе Announcements
×

Забыли пароль? Наш административный отдел с радостью поможет вам — пожалуйста, свяжитесь с ними.

Объявления

Пересдачи
31.01.2026

Пересдачи

Փորձի փոխանակումը՝ որպես կրթության արդյունավետ կազմակերպման կարևորագույն միջոց

14.05.2019
Փորձի փոխանակումը՝ որպես կրթության արդյունավետ կազմակերպման կարևորագույն միջոց
Օրերս «Քվանտ» վարժարան այցելեց Մոսկվայի կրթության դեպարտամենտի և կրթական մի շարք հաստատությունների ղեկավարներից կազմված պատվիրակությունը Երևան քաղաքի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանի և պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ։ Հյուրերը մեծապես հետաքրքրված էին վարժարանի փորձով, կրթական ծրագրերի առանձնահատկություններով, ձեռքբերումներով, ուսումնական գործընթացը արդյունավետ կազմակերպելու և լուրջ հաջողություններ արձանագրելու հմտություններով։ Քննարկված հարցերի շրջանակն ընդգրկուն էր։ Հյուրերին հետաքրքրում էր, թե ինչպես են ընտրվում վարժարանի ուսուցիչները, աշակերտները, ինչ հոսքեր են գործում վարժարանի ավագ դասարաններում, ինչպես է կազմակերպվում ուսումնական գործընթացը։ Նրանց համար ուշագրավ էր այն, որ հանրակրթական ուսումնական ծրագրերն իրականացնելուն զուգահեռ վարժարանն ունի հեղինակային ծրագրեր, որոնք նպաստում են ուսումնական գործընթացը էլ ավելի արդյունավետ կազմակերպելուն։ Չափազանց ընդգրկուն և տևական քննարկումից հետո հյուրերը շրջեցին վարժարանում, հանդիպեցին ՄԲ «Դիպլոմա» ծրագրով սովորողներին, եղան ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության լաբորատորիաներում, համակ ուշադրությամբ ու մեծ ոգևորությամբ դիտեցին մի քանի փորձ։ Նրանց ուրախացրեց այն հանգամանքը, որ վարժարանն արդեն իսկ հաստատել է ջերմ բարեկամական և համագործակցային հարաբերություններ ՌԴ մի քանի դպրոցների հետ։ Ուզում ենք հավատալ, որ ՌԴ հանրակրթության պատասխանատու դեմքերի այցը «Քվանտ» վարժարան մեծապես կնպաստի հայ-ռուսական կրթական փորձի փոխանակման չափազանց կարևոր գործընթացի էլ ավելի արդյունավետ կազմակերպմանը և իրականացմանը։
footer_logo
О нас
Поступление
Расписание
Онлайн школа

Свяжитесь с нами

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationЕреван, Багратуняц 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College