IB World School
О нас Menu
Поступление Расписание Контакты Онлайн школа
О нас
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека Поступление Расписание Контакты Онлайн школа
RU
AM EN
Вход login_arrow
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека
Забыл
О школе Announcements
×

Забыли пароль? Наш административный отдел с радостью поможет вам — пожалуйста, свяжитесь с ними.

Объявления

Пересдачи
31.01.2026

Пересдачи

Մասնագիտության ընտրություն ոլորտում կայացած մասնագետի հետ զրույցից հետո

02.05.2019
Մասնագիտության ընտրություն  ոլորտում կայացած մասնագետի հետ զրույցից հետո
«Քվանտ» վարժարանում սկսվել է հանդիպումների շարք, որի նպատակն է նպաստել սովորողների մասնագիտական կողմնորոշման բարդ հարցի լուծմանը։ Ամեն հանդիպման ժամանակ կներկայացվի մի մասնագիտություն, և այդ մասնագիտության մեջ կայացած անհատը կխոսի հաջողության հասնելու իր ուղիների մասին։ Օրերս կայացավ առաջին հանդիպումը, որի հյուրը վարժարանի շրջանավարտ Արտավազդ Մինասյանն էր։ Նա խոսեց աշխարհում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություններից մեկի՝ ծրագրավորման, ինչպես նաև այն դժվարությունների ու հաղթանակների մասին, որոնք ունեցել է ինքը այդ ասպարեզում կայանալու ճանապարհին։ Արտավազդ Մինասյանն ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը. ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է։ Զուգահետ սովորել է նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի գործարար կառավարման մագիստրատուրայում։ 18 տարեկանից զբաղվել է գործարարությամբ։ Ներկայումս 2Hz ընկերության համահիմնադիր/տեխնիկական տնօրենն է։ 2Hz-ը ստեղծում է ձայնի բարելավվման և աղմուկի հեռացման տեխնոլոգիաներ՝ հիմնված մեքենայական ուսուցման մեթոդների վրա։ Արտավազդը նաև 10Web ընկերության հիմնադիր տնօրենն է. Ընկերության պրոդուկտները օգտագործվում են ավելի քան երկու միլիոն վեբ կայքերում։ Հանդիպման ընթացքում քվանտական պատանիները հնչեցրին բազմաթիվ հարցեր, որոնք բոլորն էլ ստացան սպառիչ պատասխաններ։ Ծրագրավորող դառնալու ճանապարհը, նաև այդ ճանապարհին հանդիպող դժվարությունները նրանց համար արդեն զգալիորեն պարզ են։
footer_logo
О нас
Поступление
Расписание
Онлайн школа

Свяжитесь с нами

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationЕреван, Багратуняц 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College