IB World School
О нас Menu
Поступление Расписание Контакты Онлайн школа
О нас
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека Поступление Расписание Контакты Онлайн школа
RU
AM EN
Вход login_arrow
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека
Забыл
О школе Announcements
×

Забыли пароль? Наш административный отдел с радостью поможет вам — пожалуйста, свяжитесь с ними.

Объявления

Пересдачи
31.01.2026

Пересдачи

Գարուն, բնություն, ժամանակակից գրող ու քվանտական․ հետաքրքիր համադրություն ու փայլուն արդյունք․․․

02.05.2019
Գարուն, բնություն, ժամանակակից գրող ու քվանտական․ հետաքրքիր համադրություն ու փայլուն արդյունք․․․
Օրերս կայացավ «Քվանտ» վարժարանի գրքասերների ակումբի հերթական հանդիպումը։ Այն կազմակերպվել էր «Թումո» կենտրոնի հարակից այգում։ Գիրքը կարդացել և մեծագույն ոգևորությամբ եկել էին վարժարանի թե հիմնական, թե ավագ դասարանների սովորողները։ Ներկա էին նաև հայոց լեզվի և գրականության ամբիոնի աշխատակիցները։ Քննարկման համար այս անգամ ընտրվել էր ժամանակակից արձակագիր Լևոն Նեսի «Բալզակ․ մի շան պատմություն» ստեղծագործությունը։ Հանդիպումը նշանավորվեց նրանով, որ քննարկմանը ներկա էր նաև հեղինակը։ Երիտասարդ, բայց արդեն հաստատուն քայլերով գրականություն մուտք գործած արձակագիրը նախ խոսեց իր գրական առաջին քայլերի, գրող դառնալու որոշման, արձանագրած հաջողությունների մասին, ապա պատասխանեց քվանտականների բազմաթիվ հարցերին։ Երեխաներին հետաքրքրում էր գրողի հետ կապված ամեն բան՝ սկսած գրական կեղծանունից մինչև ստեղծագործողի կյանքին, գործունեությանը վերաբերող հարցեր, նաև գրքի բովանդակությանը ու գաղափարին առնչվող հարցադրումներ։ Քննարկումն ընթացավ բուռն ու դինամիկ տեմպով այնպես, որ մասնակիցները չնկատեցին, թե ինչպես անցավ երկու ժամը։ Գրողի հետ հանդիպումն ու նրա գրքի քննարկումը ավարտվեց այն հույսով, որ նմանատիպ հաջորդ հանդիպումները շատ չեն սպասեցնի։
footer_logo
О нас
Поступление
Расписание
Онлайн школа

Свяжитесь с нами

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationЕреван, Багратуняц 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College