IB World School
О нас Menu
Поступление Расписание Контакты Онлайн школа
О нас
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека Поступление Расписание Контакты Онлайн школа
RU
AM EN
Вход login_arrow
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека
Забыл
О школе Announcements
×

Забыли пароль? Наш административный отдел с радостью поможет вам — пожалуйста, свяжитесь с ними.

Объявления

Пересдачи
31.01.2026

Пересдачи

ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆԻ ՈՒ ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆԻ ՆԵՐԴԱՇՆԱԿ ՀԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԻ ԻՆՔՆԱՏԻՊ ՕՐԻՆԱԿ

13.09.2018
ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆԻ ՈՒ ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆԻ ՆԵՐԴԱՇՆԱԿ ՀԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԻ ԻՆՔՆԱՏԻՊ ՕՐԻՆԱԿ
Սովորողների գեղագիտական դաստիարակությունը «Քվանտ» վարժարանում մշտապես կարևորել են։ Տնօրենության ներկայացուցիչները վարժարանի հիմնադրման առաջին իսկ օրերից խորապես համոզված էին, որ ակադեմիական հմտություններով զինված քվանտականի կերպարը ամբողջական չի լինի, եթե անտեսվի սովորողի հոգևոր-գեղագիտական դաստիարակությունը։ Հենց այդ նպատակով է բացվել վարժարանի պարի խմբակը, որը արդեն մի քանի տարի է, ինչ գործում է չափազանց մեծ արդյունավետությամբ։ Հմուտ և փորձառու պարուսույց Ռուզաննա Փիրումյանի մասնագիտական գերազանց որակների, հոգատարության ու մարդկային բարձր նկարագրի շնորհիվ վարժարանի ոչ միայն տարրական, այլ նաև հիմնական դպրոցի սովորողները հաղորդակից են լինում թե՛ հայ, թե՛ այլ ժողովուրդների ազգային պարերի առանձնահատկություններին, հանգամանորեն ճանաչում են ազգային մշակույթը, բայց նաև խոր հարգանքով են վերաբերվում այլ մշակույթներին, ինչպես նաև ավելի ճկուն ու սլացիկ են դառնում։ Վարժարանի պարի խմբակի երեխաները իրենց փայլուն աշխատանքի արդյունքը ներկայացնում են պարբերաբար կազմակերպվող հաշվետու համերգների տեսքով։ Այս տարի ևս կգործի խմբակը՝ սիրով ու ոգևորությամբ սպասելով նոր մասնակիցների։ Ստորև ներկայացնում ենք նկարներ հաշվետու համերգից․․․
footer_logo
О нас
Поступление
Расписание
Онлайн школа

Свяжитесь с нами

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationЕреван, Багратуняц 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College