IB World School
О нас Menu
Поступление Расписание Контакты Онлайн школа
О нас
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека Поступление Расписание Контакты Онлайн школа
RU
AM EN
Вход login_arrow
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека
Забыл
О школе Announcements
×

Забыли пароль? Наш административный отдел с радостью поможет вам — пожалуйста, свяжитесь с ними.

Объявления

Пересдачи
31.01.2026

Пересдачи

ՏԱՐԻՆ ՍԿՍՈՒՄ ԵՆՔ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՄԲ․․․

11.09.2018
ՏԱՐԻՆ ՍԿՍՈՒՄ ԵՆՔ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՄԲ․․․
Ուսումնական տարվա մեկնարկը «Քվանտ» վարժարանում նշանավորվեց մի հաճելի արարողությամբ։ Սովորողների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու, նրանց խրախուսելու, մյուսներին էլ ոգևորելու համար վարժարանում արդեն ավանդույթ է դարձել պարգևատրել նախորդ ուստարվա ընթացքում լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտներին։ Այս տարին բացառություն չէր։ Սահմանված անվանակարգերը բազմազան էին։ Տարբեր առարկաների հանրապետական և միջազգային օլիմպիադաներում ունեցած փայլուն նվաճումների համար վարժարանի այս տարվա շրջանավարտ Ալեքսանդր Կարալյանը ճանաչվեց «Լավագույն շրջանավարտ»։ «ՄԲ լավագույն արդյունք» անվանակարգի հաղթող ճանաչվեց Օքսֆորդի համալսարան ընդունված Միքայել Եղիազարյանը։ Քաղաքային և հանրապետական օլիմպիադաներում արձանագրած հաջողությունների համար 10-2 դասարանի աշակերտ Խաչատուր Դալլաքյանը դարձավ «Տարվա լավագույն աշակերտ»։ Մի քանի առարկաներից հանրապետական օլիմպիադաներում ցուցաբերած գերազանց արդյունքների, միջազգային օլիմպիդայում ստացած ոսկե մեդալի համար «Տարվա լավագույն աշակերտ» ճանաչվեց Ալեքսանդր Աբելյանը։ «Լայն մտահորիզոն» խրախուսական անվանակարգի հաղթողի կոչմանը արժանացավ 10-2 դասարանի աշակերտ Սիփան Հովսեփյանը։ Ուսումնառության բոլոր տարիներին ցուցաբերած բարձր առաջադիմության, ծավալած հասարակական ակտիվ գործունեության համար ՄԲ շրջանավարտներ Սերինե Նազարյանը և Կարլեն Ավագյանը ճանաչվեցին «Ակտիվ քվանտական» անվանակարգի հաղթողներ։ Նորանոր հաջողություններ, նվաճումներ մաղթենք բոլոր մրցանակակիրներին։ Թող նրանց օրինակը վարակիչ լինի բոլորի համար։
footer_logo
О нас
Поступление
Расписание
Онлайн школа

Свяжитесь с нами

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationЕреван, Багратуняц 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College