IB World School
О нас Menu
Поступление Расписание Контакты Онлайн школа
О нас
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека Поступление Расписание Контакты Онлайн школа
RU
AM EN
Вход login_arrow
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека
Забыл
О школе Announcements
×

Забыли пароль? Наш административный отдел с радостью поможет вам — пожалуйста, свяжитесь с ними.

Объявления

Пересдачи
31.01.2026

Пересдачи

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ ՄԵԿՆԱՐԿԵՑ․․․

07.09.2018
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ ՄԵԿՆԱՐԿԵՑ․․․
«Քվանտ» վարժարանի միջին և ավագ դասարանների աշակերտների համար դասերի սկիզբը ազդարարվեց սեպտեմբերի 6-ին, չնայած մինչ այդ արդեն ուսումնական գործընթացը իր լայն իրավունքների մեջ էր։ Ուստարվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորական ուղերձով ու մաղթանքներով հանդես եկան ոչ միայն տնօրենության ներկայացուցիչները, այլ նաև տարբեր տարիների շրջանավարտներ, աշակերտներ։ Ամփոփելով նախորդ ուստարվա ընթացքում արձանագրված փայլուն արդյունքները՝ տնօրենության ներկայացուցիչը հույս հայտնեց, որ այս տարին ևս վարժարանի ու քվանտականների համար աչքի կընկնի հարուստ ավարով ու լրջագույն նվաճումներով։ Ուրախալի էր այն, որ վարժարան էր այցելել մեր լավագույն սաներից մեկը՝ Հայկ Սարիբեկյանը՝ մարդ, որ վարժարանում ստացած գերազանց գիտելիքների շնորհիվ հնարավորություն է ստացել ոչ միայն փայլելու միջազգային օլիմպիադաներում, այլև իր ուսումնառությունը շարունակելու աշխարհի մի քանի առաջատար համալսարաններում (MIT, Օքսֆորդի համալսարան)։ Չափազանց հուզիչ ու տպավորիչ էր նրա ելույթը։ Նույնքան ազդեցիկ էին նաև ՄԲ «Դիպլոմա» ծրագրի այս տարվա շրջանավարտներ Սերինե Նազարյանի ու Կարլեն Ավագյանի, նույն ծրագրի երկրորդ կուրսի ուսանող Աննա Մոսոյանի, աշակերտական խորհրդի նախագահի ելույթները։ Վարժարանի հիմնի հնչյունների ուղեկցությամբ աշակերտները գնացին դասարաններ։ ՈՒժ և կորով բոլոր քվանտականներին, որ կարողանան դիմագրավել ուստարվա ընթացքում ի հայտ եկած բոլոր փորձություններին։
footer_logo
О нас
Поступление
Расписание
Онлайн школа

Свяжитесь с нами

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationЕреван, Багратуняц 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College