IB World School
О нас Menu
Поступление Расписание Контакты Онлайн школа
О нас
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека Поступление Расписание Контакты Онлайн школа
RU
AM EN
Вход login_arrow
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека
Забыл
О школе Announcements
×

Забыли пароль? Наш административный отдел с радостью поможет вам — пожалуйста, свяжитесь с ними.

Объявления

Пересдачи
31.01.2026

Пересдачи

ՔՎԱՆՏԱԿԱՆԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՍԿԻՆԵՐԻ ԹԻՎԸ ԱՎԵԼԱՑԱՎ ԵՎՍ ՄԵԿՈՎ․․․

01.08.2018
ՔՎԱՆՏԱԿԱՆԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՍԿԻՆԵՐԻ ԹԻՎԸ ԱՎԵԼԱՑԱՎ ԵՎՍ ՄԵԿՈՎ․․․
«Քվանտ» վարժարանի 2014-15 ուստարվա շրջանավարտ Ալբերտ Գևորգյանը միջազգային ասպարեզում շարունակում է իր օլիմպիական հաղթարշավը նաև վարժարանն ավարտելուց հետո։ Սույն թվականի հուլիսի 22-28-ը Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում տեղի է ունեցել 25-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադա (International Mathematics Competition), որին մասնակցել են աշխարհի 70 համալսարանների թիմեր (351 մասնակից): Մրցույթին Հայաստանը ներկայացրել է Երևանի պետական համալսարանի թիմը: ԵՊՀ-ն ներկայացված էր 4 մասնակիցներով, որոնցից երեքը արժանացել են ոսկե, մեկը՝ արծաթե մեդալների: Ոսկե մեդալ ստացած 3 մասնակիցներից մեկը հենց Ալբերտ Գևորգյանն է՝ «Քվանտ» վարժարանի «Օժտված երեխաներ-2009» մրցույթի հաղթողներից մեկը, ով իր օլիմպիական հաղթարշավը միջազգային ասպարեզում սկսել է շատ վաղ՝ բազմաթիվ անգամներ հպարտության ու բերկրանքի պահեր պարգևելով ինչպես հարազատ կրթօջախին և ուսուցիչներին, այնպես էլ հարազատներին ու ընկերներին։ Ջերմորեն շնորհավորենք վարժարանի լավագույն շրջանավարտներից մեկին՝ Ալբերտ Գևորգյանին՝ մաղթելով նրան նորանոր նվաճումներ։ Խորապես համոզված ենք, որ Ալբերտը իսկական քվանտականի իր կերպարով մշտապես բարձր կպահի թե՛ հարազատ կրթօջախի, թե՛ բուհի և թե՛ մեր երկրի ու ժողովրդի պատիվը։
footer_logo
О нас
Поступление
Расписание
Онлайн школа

Свяжитесь с нами

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationЕреван, Багратуняц 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College