IB World School
О нас Menu
Поступление Расписание Контакты Онлайн школа
О нас
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека Поступление Расписание Контакты Онлайн школа
RU
AM EN
Вход login_arrow
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека
Забыл
О школе Announcements
×

Забыли пароль? Наш административный отдел с радостью поможет вам — пожалуйста, свяжитесь с ними.

Объявления

Пересдачи
31.01.2026

Пересдачи

Գրքի տոնը «Քվանտ» վարժարանում

19.02.2018
Գրքի տոնը «Քվանտ» վարժարանում
Մարդկային մտքի ամենամեծ հրաշքը գիրքն է, որը մեզ է փոխանցում գիտելիքների կախարդական բանալին, որով բացում ենք աշխարհի փակ դռները։ Ինչքան շատ ենք ընթերցում, այնքան շատ բան ենք իմանում և ուրիշ հայացքով ենք նայում կյանքին։ Գիրքը մեր կյանքի մշտական ուղեկիցը պետք է դառնա։ Երեխայի դաստիարակության հարցում ընտանիքից, շրջապատում իր տեսածից ու լսածից հետո ամենամեծ ազդեցությունն է թողնում ընթերցանությունը: Դեռ մանկուց նրան պետք է սովորեցնել ճանաչել, գնահատել, արժևորել և սիրել գրիքը: Սա նշանակում է, որ երեխայի դաստիարակության մեջ մեծ դեր պետք է խաղա նաև ուսումնական հաստատությունը: Այդ իմաստով մեր ուսուցիչներից յուրաքանչյուրը կենդանի գիրք է, քայլող հանրագիտարան, ով պատրաստ է իր ծով գիտելիքները փոխանցելու իր սաներին՝ անելով շատ շնորհակալ, սրբազան մի գործ: Գիրք նվիրելու տոնին նվիրված միջոցառումների շրջանակում փետրվարի 19-ին երկրորդ դասարանցիների համար կազմակերպվեց «Կենդանի գիրք» խորագրով միջոցառումը, որին մասնակցեցին «Քվանտ» վարժարանի մի շարք ուսուցիչներ, ովքեր որպես կենդանի գիրք ուղեկցեցին փոքրիկ քվանտականներին իրենց դասավանդած առարկայի հեքիաթային աշխարհը՝ նրանց օգնելով բացահայտել առարկայական գաղտնիքները։ Վարժարանը հյուրընկալել էր նաև Էջմիածնի Ս. Շողակաթ եկեղեցու վանահայր հոգեշնորհ Տ. Իգնատիոս վարդապետ Մալխասյանին, ով փոքրիկներին ներկայացրեց հետաքրքիր զրույց՝ «Աստվածաշունչ» թեմայով։ Քվանտականները բաժանվեցին խմբերի և շրջեցին «կախարդական գրադարանում»՝ համալրելով իրենց գիտելիքների շտեմարանը։
footer_logo
О нас
Поступление
Расписание
Онлайн школа

Свяжитесь с нами

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationЕреван, Багратуняц 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College